Ռիփփին իր պորտֆիլոն հարստացրել է գեղեցիկ նոր լուսանկարներով: Նա առաջին կադրերը տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել, թե ում գաղափարն է եղել նման լուսանկարահանում իրականացնելը: Զրուցել ենք նաեւ սերիալային իր նոր դերի մասին:
Ֆտոշարքի գաղափարը, ինչպես Ռիփփին է նշել. Ռուբեն Գրիգովինն է.«Մի մեծ թիմով ենք աշխատել: Համարձակ ոչ մի կերպար չկա: Սա ուղղակի արվեստ է»:
Ռիփփին
Նա այժմ նկարահանվում է «Ժիրայր Գլենց» 32-մասանոց հեռուստանովելում. «Հետաքրքիր նոր կերպար է, նոր բնավորություն, աշխատում է կրկեսում, առօրյայից կտրված աղջիկ է: Կարծես իր սեփական աշխարհում է ապրում, ինքնամոռաց սիրահարված է»:
Դերասանուհին նշել է, որ հաղորդագրություններ է ստանում՝ կապված ֆիլմում իր դերի հետ.«Դրական արձագանքները շատ են ուրախացնում: Հատկապես շատ ուրախացա, երբ մի կին գրել էր, որ, տեսնելով իմ կերպարը, վերհիշել է իր երիտասարդությունն ու կորուստները, սերը»:
Տեքստը` Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Բաղաջյանի


×
4,811





