×


Սարգսի եւ Մանոյի նախատոնական նվերը եւ նոր ֆոտոշարքն աղջիկների հետ

Մանո Գրիգորյանն աղջիկների հետ նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին: Պարուհին պատմել է նաեւ՝ ինչպես են նշելու Նոր տարին, նախատոնական ինչ նվեր են պատրաստել, եւ թե որքանով էր անցնող տարին բարի իրենց նկատմամբ:

Մանո Գրիգորյանը՝ դուստրերի հետ


«Երեխաների համար նախատոնական նվերն այն է, որ ընտանիքով եւ մեր ընկերների ու աշխատակազմի հետ օրեր անց մեկնելու ենք Եգիպտոս՝ հանգստանալու»,-ասել է Մանոն եւ ավելացրել, որ աղջիկները դեռեւս հավատում են Ձմեռ պապի գոյությանը, հետեւաբար, կգրեն իրենց նամակները:

Մանո Գրիգորյանը՝ դուստրերի հետ


Նա նշել է, որ իրենց տոնածառը զարդարում են ամբողջ ընտանիքով՝ ամեն տարի գնելով նոր խաղալիքներ.«Տոնական օրերին տանն ենք լինելու: Տարեմուտի գիշերը Սարգիսն աշխատանքի է ռեստորանային համալիրներից մեկում, մենք էլ կմիանանք նրան, եւ ընկերներով, հարազատներով կդիմավորենք Նոր տարին»:

Էվան եւ Յանան


Ամփոփելով 2019 թվականը՝ Մանոն ասել է.«Ստեղծագործական հաջողությունների եւ ձեռքբերումների տարի էր: Դա կապված էր գուցե նրա հետ, որ իմ եւ Սարգսի ծննդյան օրը 19-ն է: Իսկ 2020-ն իմ տարին է, կարծում եմ՝ նույնքան լավ տարի կլինի»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Infini Production-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport