Մոդելը հանգստանում է ամուսնու եւ դստեր հետ
Շոգ ամառը շարունակվում է: Ոմանք վայելում են երկար սպասված հանգիստը, մյուսները դեռ աշխատում են: “Victoria’s Secret’’ ապրանքանիշի մոդել Ադրիանա Լիման պատկանում է հանգստացողների խմբին ;):
Բասկետբոլի աշխարհի առաջնության խաղերի ընդմիջման ընթացքում Ադրիանան առիթը չի կորցրել, որպեսզի ազատ ժամանակն անցկացնի ամուսնու` բասկետբոլիստ Մարկո Յարիչի հետ:
Զույգը հանգիստն անցկացնում է Մայամիում, որտեղ էլ նրանց լուսանկարել են պապարացիները: Ադրիանայի եւ Մարկոյի փոքրիկ դուստրը` Վալենտինան, եւս ծնողների հետ է:
Մոդելն իր ընտանիքով արդեն մեկ շաբաթ է` հանգստանում է. միասին զբոսնում են, լողում, ուտում: Նրանց տրամադրությունն այնքան բարձր է, որ նույնիսկ պապարացիներին են ջերմությամբ ընդունում:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` spletnik.ru


×
9,009





