×


Ամենասեքսուալ մոդելները

Ամենասեքսուալ մոդելները

Միրանդա, Ալեսանդրա, Բար, Նատալյա Նորաձեւության աշխարհն, իհարկե, առանց մոդելների պատկերացնելն անհնար է: Դիզայներների հաջողությունը կախված է նաեւ նրանից, թե այս աղջիկներն ինչպես կներկայացնեն նրանց երեւակայության արդյունքները պոդիումի վրա:): Մոդելային կարիերան աղջիկներից շատերը սկսում են 14-15 տարեկանում: Թվում է` մանեքենուհիների կյանքը հեշտ է` շքեղություն, գեղեցիկ հագուստ, բեմ, փայլ, բայց նշենք` հաջողության հասնելու համար աղջիկները ստիպված են լինում բավական չարչարել սեփական մարմինը` դիետաներ, մարմնամարզություն, քայլվածք:): Rosie Huntington-Whiteley Սուպերմոդել դառնալու համար, այնուամենայնիվ, գեղեցիկ կազմվածք ունենալը դեռեւս բավարար չէ: Հազարավոր մոդելներից միայն մի քանիսին է հաջողվում սեփական անունը “բրենդ’’ դարձնել ու միլիոնավոր դոլարներ աշխատել: Ներկայացնում ենք  WMJ-ի կազմած ամենասեքսուալ մոդելների ռեյտինգը: Նրանց անուններն այսօր հայտնի են բոլորին, նրանք ոգեշնչում են դիզայներներին, նկարահանվում ֆիլմերում, հանդես են գալիս որպես տարբեր ընկերությունների գովազդային դեմքեր: Աղջիկները սիրված են ու ցանկալի:): Adriana Lima Ամենասեքսուալների ցուցակը գլխավորում է ազգությամբ ռուս մոդել Իրինա Շեյքը, ով, ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի ընկերուհին է: Իրինան այժմ բամբասանքների կիզակետում է. բոլորին հետաքրքրում է հայտնի սիրավեպի հետագա ճակատագիրը: Իսկ կամուսնանա՞ն Քրիստիանոն եւ Իրինան, ժամանակը ցույց կտա ;): Ադրիանա Լիման երկրորդն է: Նա “Victoria’s Secret’’ հայտնի բրենդի դեմքն է, ով վերջերս ծնող է դարձել:): Նատալյա Վոդյանովան 68 տոկոս ձայներ ունի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի նախկին ընկերուհին` Բար Ռաֆայելին: Նույնքան ձայն է հավաքել նաեւ Դուտցեն Կրեզը: Այս երկու մոդելներին հաջորդում է “Victoria’s Secret’’–ի “հրեշտակ” Ալեսանդրա Ամբրոսիոն, ում չսիրողների բանակում են, ի դեպ, քվեարկողների 43 տոկոսը: Ամենասեքսուալ մոդելների թվում են նաեւ Լինդսի Էլինգթոնը, Մաշա Նովոսելովան, Քելլի Բրուքը: Քվեարկողների ձայները հավասար են բաշխվել Էրին Հիզերսթոնի, Կատյա Դամանկովայի, Պետրա Նեմկովայի, Մարիսա Միլլերի եւ Մարինա Լինչուկի միջեւ: Kelly Brook Ձայների 54 տոկոսը Քենդիս Սվեյնփոլինն են, նրան է հետեւում Բրուքլին Դեքերը` 53 տոկոսով: Անհավատալի է, բայց փաստ` Քեյթ Մոսի օգտին իրենց ձայնը տվել են քվեարկողների ընդամենը 49 տոկոսը: Այսքան ձայն ունի նաեւ մոդել Բյանկա Բալթին: Սեքսուալ մոդելների ցուցակում են հայտնվել նաեւ Լիլի Օլթրիջը, Սելիթա Իբենքսը, Ժիզել Բունդխենը, Շանել Իմանը, Ռոզի Հանթինգթոն-Վայթլին, Մագդալենա Ֆրակովյակը, Նատալյա Վոդյանովան, Կատյա Շեկինան: Անհավատալիների շարքից է նաեւ Միրանդա Քերի ձայների քանակը` 45 տոկոս, նույնքան է հավաքել նաեւ Աննա Վյալիցինան: Այս ռեյտինգը եզրափակում են Սինտիա Դիքերն ու Լարա Սթոունը: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` WMJ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW