×


Անիի ավերակներ

Անիի ավերակներ

Թուրքական “ELLE”-ը հայկական եկեղեցիներն օգտագործել է որպես ֆոն Թուրքական “ELLE” ամսագրի դեկտեմբերյան թողարկման համար արված սկանդալային լուսանկարները, մեղմ ասած, բուռն քննարկումներ, աղմուկ եւ դժգոհություններ են առաջացրել: Բանն այն է, որ ամսագրի համար ֆոտոշարքը թուրք լուսանկարիչ Սենոլ Ալթունի կողմից իրականացվել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքում` Անիում, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո կիսաքանդ ու լքված եկեղեցիների ավերակների ֆոնին: “ELLE” Նորաձեւություն, գեղեցկություն եւ շքեղություն մարմնավորող մոդելներ Անա Զալեւսկան եւ Քարոլին Մաչովան հայկական ցեղասպանությունը խորհրդանշող վայրերում են: Բլոգերները մեղադրել են հեղինակներին եւ մոդելներին սրբապղծության համար եւ նույնիսկ համեմատել, որ նույնը կլիներ, եթե, օրինակ, հայտնի մոդել Նաոմի Քեմփբելը լուսանկարվեր այրված սինագոգի ֆոնին, կամ, ասենք, մոդել Ժիզել Բունդհենը` Օսվենցիմում: Ani Քաղաքականացված նորաձեւությունից վրդովված տասնյակ բլոգերների մեկնաբանությունները հիմնականում հետեւյալն են. “Անհնար է նկատել հագուստը: Այդ վայրերում մի մեծ ազգ է ոչնչացվել, նրանք որեւէ բարոյական իրավունք չունեն”: Մեկ այլ բլոգեր նույնիսկ շեշտել է. “Որպես հայ ինձ թույլ չեն էլ տալիս, որ գնամ ու լուսանկարվեմ այդ սրբավայրերում, իսկ նրանք հանուն նորաձեւության պղծում են այդ տարածքները”: Bravo.am –ը խոստանում է պատմել ձեզ թեմայի հետագա զարգացումների մասին: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.fashiongonerogue.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW