Իսպանիայում ինչո՞վ է զբաղվում ֆոտոմոդելը Աննա Բաբայանին շուտով կարող եք տեսնել զբոսաշրջիկների համար նախատեսված իսպանական ուղեցույց-գրքույկներում: Հայ ֆոտոմոդելը լուսանկարվել է Բարսելոնի “Joan Miro” պուրակի ֆոտոշարքում: Աննան իր նոր այցեքարտը` լուսանկարներն է տրամադրել BRAVO.am-ին:): Աննա Բաբայանը մոդելային կայքերից մեկում իր լուսանկարներն է տեղադրել, իսկ առաջարկը չի ուշացել. “Տարբեր ազգերի մոդելները, լուսանկարիչները, մոդելային գործակալությունները, ոլորտի մասնագետները օնլայն հանդիպում ու միմյանց աշխատանքային առաջարկներ են անում: Սառա անունով մի լուսանկարիչ, որը ճանաչում էր Իսպանիայում բնակվող քրոջս, ինձ առաջարկեց անհատական ֆոտոսեսիա անցկացնել հենց Իսպանիայում:): Սեպտեմբերին մեկնեցի, արդեն տեղում՝ իր ֆոտոստուդիայում, աշխատեցինք, մյուս տարվանից կհամագործակցենք պայմանագրով”: “Երբ աչքերդ փակես այգում…” Արդեն Իսպանիայում լուսանկարիչ Խուան դե Դիոսի կողմից Աննան ստացել է հաջորդ առաջարկը. այն է` Բարսելոնի “Joan Miro” պուրակում մասնակցել մի ֆոտոշարքի, որը տպագրվելու է տուրիստական գրքույկներում եւ Իսպանիայի հյուրանոցներում, ժամանցի վայրերում բաժանվելու է զբոսաշրջիկներին: “Այդ էկզոտիկ այգում երբ աչքերդ փակես, քեզ ինչպիսի՞ն կպատկերացնես… Լուսանկարների գաղափարական հիմքում դա է:)”,- նշել է Աննան ու հավելել. “Ինձ շատ հաճելի էր, քանի որ որպես զբոսաշրջիկ եղել էի այդտեղ ու շատ էի հավանել այգին:)”: Իսպանացիների հետ համագործակցությունը 175 սմ հասակով մոդելին շատ է դուր եկել. “Ոճաբանի հետ ընտրել ենք հագուստը, որը հիպպիական ոճի խանութում գտանք, նախապես փորձնական նկարահանում ենք արել այդ հագուստով, հետո միայն սկսել բուն աշխատանքը: Այդ հագուստով ինձ ավելի վայրի կերպարով էի պատկերացնում, բայց լուսանկարները նայելիս բոլորովին այլ կերպար տեսա, ինչը լուսանկարչի շնորհիվ է”: “Առավելությո՞ւն, թե՞ թերություն” Աննա Բաբայանի հավաստմամբ՝ իսպանացի լուսանկարիչների աշխատաոճը փոքր-ինչ տարբերվում է հայ լուսանկարիչների ոճից, որոնք իրենց արհեստավարժությամբ չեն զիջում իսպանացիներին. “Մեր լուսանկարիչների պրոֆեսիոնալիզմը շատ եմ հավանում, հատկապես` Արտաշես Մարտիրոսյանի, Եղիա Ներսեսյանի ու Արթուր Հովակիմյանի: Բազմիցս աշխատել եմ նրանց հետ: Չգիտեմ՝ առավելություն է, թե թերություն, բայց Իսպանիայում բացահայտեցի, որ իրենք լուսանկարները ֆոտոշոփով քիչ են մշակում: Մեր լուսանկարիչներն ավելի մանրակրկիտ են մշակում”:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: