«Պատրաստվում ենք ապրիլին վերջնականապես տեղափոխվել Հայաստան» :) Գեղեցկուհի Գոհար Հարությունյանի երկրպագուներին հայտնի է, որ նա ամուսնու եւ դուստրերի հետ բնակվում է Մոսկվայում: Bravo.am-ը շտապում է նրանց տեղեկացնել, որ օրերս մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ Գոհարը 2011-ի իրենց ծրագրերից նշեց կրկին Հայաստանում բնակվելը. «Պատրաստվում ենք ապրիլին վերջնականապես տեղափոխվել Հայաստան, հուսամ, որ մեր որոշումը կիրականանա եւ կարդարացվի :)»: Մինչ ամուսնությունը իր կարիերայով, ուսմամբ եւ աշխատանքով զբաղվող մեր զրուցակիցն այսօր մասնագիտական նորություններ չունի. վայելում է մայրության բերկրանքը, որը նրան պարգեւում են 3-ամյա Մելինեն եւ 2-ամյա Բիայնան: Իսկ ամանորյա տոներից խոսելով` Գոհարն ասում է, որ դրանք անցկացրել է տանը` երեխաների, ամուսնու եւ դայակների հետ, հյուրեր առանձնապես չեն ունեցել, քանի որ բոլոր հարազատները բնակվում են տարբեր քաղաքներում. «Իսկ մենք դիմավորեցինք Նոր տարին Մոսկվայում` մեր տանը»: Արդեն վաղուց հավաքած տոնածառն այս տարի Գոհարի համար շատ «տգեղ» է եղել. «Բոլոր խաղալիքները կախված էին տոնածառի միայն վերեւի մասում. Մեր Բիայնան անտարբեր չէր կարողանում անցնել տոնածառի մոտով, պոկում ու կոտրում էր այն բոլոր խաղալիքները, որոնց իր ձեռքը հասնում էր»: Նապաստակից խոսելով` մեր զրուցակիցը ցանկացավ , որ այս տարին բեղմնավորման տարի լինի. «Չգիտեմ` ինչքանով ենք մենք պատրաստ... միգուցե մինչեւ տարվա վերջ մենք էլ որոշում կայացնենք... :)» Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները ` Գոհար Հարությունյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: