×


“Դեղ”

“Դեղ”

Ռոքի “դեղային” երգերը “Ուլիխանյան”-ում:) Նոր “Դեղ” է հայտնվել ու ցանկանում է իրենից կախվածություն ձեռք բերենք:): Դեղային անվանմամբ ալտերնատիվ ռոք-խումբն էլ, բառի լավ իմաստով, երաժշտությամբ է տառապում:): Հունիսի 25-ի “Դեղ”-ի երաժշտական թերապիայի սեանսը “Ուլիխանյան” ակումբում էր: Srbuhi Hovhannisyan “Կյանքում ամեն մեկս դեղ ունենք, որ մեզ դզում ա: Մեկի համար դա դիմեդրոլն է, մարդ կա` կոկաինը, մարդ էլ կա` երգը”: “Դեղ”-ի վոկալիստ Սրբուհի Հովհաննիսյանը չորս օրից 17 տարեկան կդառնա, անչափահաս է, ու  թեեւ ասում են` ծխել չի կարելի, չի լսում: Բայց նիկոտինը չի իր դեղը. “Ինձ համար ամենահզոր դեղերից մեկը երաժշտությունն է, որ կարող է կործանել կամ վերածնել: Փառք Աստծո` դեռ չեմ կործանվել: Փոխաբերական իմաստով կործանվելս այն շրջանում է եղել, երբ երաժշտություն էի լսում այս մակարդակին  հասնելու համար:)”,- Bravo.am-ին ասաց Սրբուհին: Degh “Դեղերը” չորսն են ու իրարից շատ գոհ:)` Սրբուհի Հովհաննիսյան - վոկալ Աշոտ Դանիելյան  - բաս-կիթառ Հակոբ Թորգոմյան – հարվածային գործիքներ Ռոբերտ Խուդավերդյան – սոլո-կիթառ Նոր “դեղեր” խմբում ընդունելու մասին դեռ չեն մտածում. “Ուրիշ մարդու կարող ենք ընդունել, բայց թե ինչպե՞ս կմերվի… Ժամանակ է պահանջվում: Նոր ենք ճանապարհ ընկել, մանրից ամեն ինչ կլինի…”,- ասաց Ջերին.“Դեղ”-ի բաս –կիթառահարն է Սրբուհուն այդպես դիմում: “Կյանքի բերումով ռիժիկ են ասում: Սրբուհին չի հարմարվում ինձ հետ, բայց սիրում եմ. շատ մաքուր, անկեղծ անուն է, չես կարող ինչ-որ բիծ դնել”: Degh Ալտերնատիվ ռոք-խումբը չորս տարվա պատմություն ունի, “դեղային” անվանումը կիթառահարի մտահղացումն է: “Դժվար ճանապարհ ենք անցել: Հիմնական խումբը չի փոխվել, բայց վոկալիստը փոխվել է. ես եմ եկել իր տեղը:): Խմբի անունն էլ փոխվեց: “Դեղ”-ը երկար մտածված անուն է, տրանսոտ վիճակներին հարմար: Պլյուսն էլ այն է, որ բազմիմաստ է. ով ինչպես ցանկանա, կհասկանա` բուժող  կամ չգիտեմ…Անգամ եթե դիմեդրոլ հասկանան, չեմ  նեղանա. ամեն մեկն իր փիլիսոփայությունն ունի… Եթե դիմեդրոլ է ընդունում, ուզում է այդ պահին քնի, դա իր համար լավ է:)”,- նշեց Սրբուհին: Srbuhi Hovhannisyan “Դեղ”-ը հայերեն է երգում, ստեղծագործություններն էլ հեղինակային են. խոսքերի ու երաժշտության հեղինակը խմբի կիթառահար Ռոբերտ Խուդավերդյանն է: Վոկալիստը ստեղծագործական վիճակների հետ կապ չունի,  բայց մատուցելու հետ իր կապը մեծ է:). “Դա էլ է շատ կարեւոր բան, ու գոհ եմ: Չեմ նեղվում, որ երգ չեմ գրում, Ռոբերտն ինձ համար ուրիշ ձեւի երաժշտություն է ստեղծում, նմանը չկա”: Երեկ  “Դեղ”-ը “Տոպրակ”, “Լուսնի պար”, “Վերադարձ”, “Աշուն” երգերը հնչեցրեց: “Իրար մեջ” երգը երկրորդ անգամ էին կատարում: “Իրար սիրել, իրար մեջ լինել”,- երգում էր Սրբուհին:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport