Մոդելը տղամարդու կիսավարտիք է հագնում
Գրավիչ ներքնազգեստներով կանացի եւ նուրբ Իրինա Շեյքը, պարզվում է, կարող է սեքսուալ լինել նաեւ իր ընկերոջ` ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի ներքնազգեստով:):
“Intimissimi’’ ապրանքանիշի գովազդային նոր արշավում մոդելը հանդես է գալիս տղամարդու կիսավարտիքով ու ոչ պակաս գրավիչ տեսք ունի:
1 մետր 78 սանտիմետր հասակով, 86-58-88 չափսերով Իրինա Շեյքը պարբերաբար վազում եւ պարապում է մարզասրահում: “Գեղեցկության գաղտնիքը դրական էմոցիաների մեջ է, որոնց հետեւից էլ ֆիտնես-ակումբ եմ գնում:)”,- նշել է մոդելը:
Ազատ ժամանակ Իրինան անց է կացնում հարազատների եւ Ցեզարիո անունով լաբրադորի հետ:): Օրեր առաջ պապարացիներին հաջողվել է լուսանկարել Շեյքին շան հետ Նյու-Յորքում զբոսնելիս:
Վերջերս էլ Իրինան ընկերուհու` մոդել Ջեսիկա Ուայթի հետ է հանդիպել: Ընթրիքին Իրինան ներքնազգեստով չի ներկայացել, սակայն այն միեւնույն է երեւացել է թափանցիկ վերնաշապիկի տակից ;):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.spletnik.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: