×


Լուսինե Թովմասյան

Լուսինե Թովմասյան

«Համոզված եմ, որ 2011-ը կլինի շատ հաջողակ» :) Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը մոտ  տասը տարի է` Ամանորը դիմավորում է Հայաստանից դուրս, բայց այս տարի առաջին անգամ որոշել է, որ պետք է մնա եւ դիմավորի ընտանիքի հետ: Bravo.am–ի հետ զրույցում գեղեցկուհին պատմեց, թե ինչպես է պատրաստվում դիմավորել Նոր տարին: Lusine Tovmasyan Հայաստանում 2011-ը դիմավորելու հետ մեկտեղ նրա մոտ մեծ ցանկություն է առաջացել , որ   տոնածառի, խաղալիքների հետ կապված ամեն մի մանրուքով ինքը զբաղվի. «Քանի  որ դեմ եմ, երբ կտրում են բնական եղեւնիները, մեր տանը ոչ բնական տոնածառ է դրված, իսկ գունային գամման, չգիտեմ ինչու, որոշել եմ, որ պետք է լինի ոսկեգույնի ու կարմիրի մեջ»,-Լուսինեն կարծում է, որ ամեն տարի տոնածառի զարդարանքի մեջ պետք է նորություն լինի, անգամ խաղալիքները պետք է փոխվեն: Լուսինեի տոնածառը մոտ մեկ շաբաթ առաջ է զարդարվել. «Դա իմ եւ քրոջս աղջկա` Մեգիի ցանկութունն էր. մենք շատ անհամբեր էինք, փորձում էինք այդ տոնածառը շուտ զարդարել:)» Սեղանին կլինի ավանդական բուդը, դոլման ու Լուսինեի մայրիկի պատրաստած քաղցրավենիքները Ինչպես նշում է մեր զրուցակիցը, ամանորյա ուտեստների հարցով զբաղվում է մայրիկը. «Այդ ամենը թողել եմ մայրիկիս ուսերին. նա ավելի հմուտ ձեւով կորոշի, թե ինչ է լինելու սեղանին: Երեւի թե ոչ մի առանձնահատուկ բան չկա սովորական, հայկական ավանդական սեղան է»::) Lusine Tovmasyan Մեր ընթերցողներին առիթ ենք ունեցել հայտնելու, որ Լուսինեի ամենասիրելի ուտեստը հայկական դոլման է, որն անպայման կլինի նաեւ նրանց ամանորյա սեղանին: Դոլմայից բացի կլինի նաեւ ավանդական բուդը, բլինչիկը, աղցանները եւ, ինչպես Լուսինեն է ասում, իր մայրիկի պատրաստած շատ համեղ թխվածքները: Այդ սեղանից Լուսինեն ամենից շատ սիրում է մի քանի աղցան, քաղցր եւ, իհարկե, հայկական դոլմա:  Ի տարբերություն շատերի, գեղեցկուհին գիրանալու մասին չի մտածում, ասելով, որ նման բան երբեւէ չի էլ եղել. «Ինչքան շատ ուտեմ, այնքան իմ օգուտն է:)»: Նախ ծնողների, ապա ընկերների հետ :) Գեղեցկուհին պատմում է, որ, երբ Ամանորին ծնողների մոտ է լինում, նախ այն նրանց հետ է նշում, ապա ընկերների հետ: Իսկ նվերներից խոսելով` Լուսինեն ասում է, որ ընտանիքի համար նվերներ մոտ մեկ ամիս առաջ է սկսել պատրաստել եւ յուրաքանչյուրի համար դրանք ոչ թե մեկն, այլ մի քանիսն են: Մեր հարցին, թե ինչ է ինքն ուզում ստանալ, պատասխանեց. «Ընտանիքս արդեն ինձ չի հարցնում, թե ինչ եմ ուզում ստանալ. գիտեն, որ շատ եմ սիրում ժամացույց: Անկախ նրանից` դա լինի քսաներորդը թե հարյուրերորդը, իմ պատասխանը կլինի ժամացույց»: Lusine Tovmasyan Լուսինեն չի սիրում նվերները մինչ Նոր տարի ստանալ. «Սիրում եմ, որ երբ խփում է տասներկուսը, բոլոր նվերները լինում են տոնածառի տակ, մենք էլ այդ ժամանակ նոր բացում ենք դրանք»: Տասներկու զանգերը հնչելուն պես նաեւ երազանք է պահում, քանի որ Նոր տարվա մեջ ինչ-որ կախարդական խորհուրդ է տեսնում: Լուսինեն մեծ ակնկալիքներ ունի 2011-ից. «Համոզված եմ, որ 2011-ը կլինի շատ հաջողակ»: Իսկ 2010-ի մասին խոսելիս` մեր զրուցակիցն ասաց, որ այն իր համար շատ հաջողակ տարի է, թեեւ կոնկրետ որեւէ փոփոխություն չի եղել: Ի դեպ, 2010-ը հենց Լուսինեի տարին է. կենդանակերպի նշանով մեր զրուցակիցը Վագր է: Lusine Tovmasyan Խոսելով Ձմեռ պապիկից` Լուսինեն ասաց. «Երբ տեսնում եմ, թե քրոջս աղջիկը` Մեգին, ինչ սպասումներ ունի, որ շուտով Ձմեռ պապը պետք է դուռը թակի եւ ներս մտնի, ակամա ես էլ եմ սկսում հավատալ»,- սակայն ամանորի հեքիաթը մեր զրուցակցի համար ավարտվել է դեռ 5 կամ 6 տարեկան հասակում, երբ գիշերն աչքերը բացել է ու բախվել հայտնի ճշմարտությանը: ): Ամանորին յուրաքանչյուրի նման Լուսինեն եւս սրտի թրթիռով է սպասում. «Շատ գեղեցիկ է քաղաքը զարդարված, ամեն տեղ զգում ենք այդ շունչը. մարդկանց տրամադրությունը բարձրանում է...»: Տոները Լուսինեի համար կտեւեն մինչ փետրվարի սկիզբը` 5-6-ը. «Քանի որ այդ ընթացքում նաեւ մայրիկիս ու քույրիկիս ծնունդն է, ձմեռը մեզ մոտ շատ բուռն է»:  Իսկ հունվարի վերջին ծրագրել է նաեւ հանգստի մեկնել, որի վայրը դեռ հստակ չէ. «Մտածում եմ ԱՄՆ մեկնելու մասին»: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները Լուսինե Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW