×


Հովհաննես Այվազովսկի

Հովհաննես Այվազովսկի

Առեւանգված կտավը  տուն  վերադարձվեց Հայաստանի ազգային պատկերասրահին այսօր` հունիսի 3-ին, հանձնվել է  աշխարհահռչակ  ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու` 21 տարի առաջ առեւանգված “Փոթորիկ ժայռոտ ափերին”  նկարը, որ երկար “թափառելուց” հետո, վերջապես, տուն վերադարձավ եւ իր տեղը գրավեց հեղինակի մյուս գործերի կողքին: Կտավը պատկերասրահին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարությունը: “Փոթորիկ ժայռոտ ափերին” Հովհաննես Այվազովսկու սրահում “Փոթորիկ ժայռոտ ափերին” կտավի վրայից հանվեց սպիտակ ծածկոցը:)… Պաշտոնական եւ հուզիչ արարողությանը ներկա էին նկարի սեփականատեր, ՌԴ սենատոր Հովհաննես Օհանյանը, Ռուսաստանի մշակութային ժառանգության պահմանմանն ուղված օրենսդրության  կառավարման վերահսկողության Դաշնային ծառայության  ղեկավար Վիկտոր Պետրակովը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Կտավը առեւանգվել էր Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի ընկերությունից: Այս տարվա փետրվարի 26-ին այն վաճառքի էր հանվելու Մոսկվայի` գեղարվեստական գործերի “Գելոս” աճուրդատանը: “Փոթորիկ ժայռոտ ափերին” Արվեստաբան, ՀԱՊ նախկին տնօրեն Շահեն Խաչատրյանը “Փոթորիկ ժայռոտ ափերին” կտավը ներկայացրել էր 1983 թվականին հրատարակված` ծովանկարչի աշխատանքների ալբոմում: 1990 թվականից հետո լույս տեսած գրքերում վերոնշյալ նկարի անվանման կողքին ավելացրել էր, որ այն գողացվել է ԱՕԿՍ-ից: Ու հենց այս տեղեկությունն էլ օգնում է մասնագետներին` կանխելու կտավի վաճառքն աճուրդում:): “Փոթորիկ ժայռոտ ափերին” կտավը մի քանի անգամ վերագնվել է տարբեր մարդկանց կողմից: Նկարը վերականգնելուց հետո հեղինակի ստորագրության կեսը չի երեւում: Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում պահվում է  նկարչի 100 աշխատանք:  Ի դեպ, բոլոր գործերն էլ պատկերասրահում են հայտնվել նվիրատվության արդյունքում: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW