Աստղերը` Armani-ի համար
Armani նորաձեւության տունը կարողանում է ներկայացնել ամենասեքսուալ գովազդային արշավները: Գովազդի համար լուսանկարները դիտելով` կհամոզվեք դրանում :):
Այս անգամ նորաձեւության բրենդի գովազդային արշավի համար լուսանկարվել են դերասանուհի Մեգան Ֆոքսը եւ թենիսիստ Ռաֆայել Նադալը:
Մեգան Ֆոքսը նկարահանվել է ներքնազգեստով եւ ջինսերով, որոնք կրում է մերկ մարմնի վրա :): Իսկ Ռաֆայել Նադալը գովազդում նկարահանվելու փորձ արդեն ունի: Մի քանի տարի առաջ նա հանդիսացել է Lanvin օծանելիքի բրենդի դեմքը, իսկ անցյալ տարի նկարահանվել էր երգչուհի Շաքիրայի տեսահոլովակում:
Մեգանից եւ Ռաֆայելից առաջ Armani-ի գովազդի համար նկարահանվել էր ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը տիկնոջ` Վիկտորիայի հետ, Քրիշտիանու Ռոնալդուն, եւ, ի դեպ, լուսանկարները պակաս սեքսուալ չէին :):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.spletnik.ru


×
6,648






