Վարչապետի նոր լուսանկարիչը սեքսուալ մոդել է:)
Հունիսի 26-ից այն մարդկանց թիվն, ովքեր երազում են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի տեղը լինել, կրկնապատկվել է:): Եթե հիմա դիտեք Պուտինի նորանշանակ անձնական լուսանկարիչ, 25-ամյա մոդել Յանա Լապիկովայի լուսանկարները, միանգամից կհամոզվեք:):
2008 թվականին Յանան մասնակցել է “Միսս Մոսկվա’’ գեղեցկության մրցույթին, սակայն չի ընդգրկվել լավագույն եռյակում: Իսկ համացանցը լի է մոդելի սեքսուալ ու անկեղծ լուսանկարներով: Հետաքրքիր է` ինչպիսի ֆոտոշարքերում է Յանան լուսանկարելու վարչապետին:):
Վարչապետի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Յանան պրոֆեսիոնալ է, իսկ աղջկա մոդելային նախկին կարիերան իրենց չի հետաքրքրում: Նրա խոսքերով, երկար ժամանակ դժվարացել են լուսանկարիչ գտնել Պուտինի համար, որովհետեւ շատերը հրաժարվել են ցածր աշխատավարձի պատճառով:
Ի դեպ, նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անձնական լուսանկարիչը եւս կին է` “Իզվեստիա’’ թերթի լուսանկարիչ Եկատերինա Շտուկինան, ով սկանդալային լուսանկարների փոխարեն ավելի հայտնի է իր ռեպորտաժներով:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.RBC.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: