Մոդելները մերկացել են:) Ամենահայտնի թոփ-մոդելներից Քեյթ Մոսը եւ ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդուի հարսնացու Իրինա Շեյքը մերկացել են երկու տարբեր ամսագրի շապիկների համար: 37-ամյա Քեյթ Մոսը հանել է հագուստը բրազիլական “Vogue” ամսագրի համար: Նա ցուցադրել է մեջքի ներքեւի մասում թռչունների տեսքով երկու դաջվածք: Ամսագրի համար լուսանկարներն արել է հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոն, երբ Մոսը փետրվարին ժամանել էր Ռիո դե Ժանեյրո ընկերոջ` Ջեմի Հինսի հետ: Ռուս մոդել Իրինա Շեյքը իր հերթին զարդարել է Լատինական Ամերիկայի “GQ” ամսագրի մայիսյան համարը: Ամսագրում նա պատմում է Քրիշտիանո Ռոնալդուի հետ իր հարաբերությունների մասին: Զարմանալի է, բայց նրանք դեռեւս հանդիպում են :): Ներկայացնում ենք երկու մոդելների “թեժ” նկարները: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.2has.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: