×


Քենդել Քարդաշյան

Քենդել Քարդաշյան

Քիմի 15-ամյա քույրը լողազգեստ է գովազդում Քարդաշյանների մեծ ընտանիքում բոլորն էլ աշխատասեր են ;): Նրանցից յուրաքանչյուրը  փորձում է գումար վաստակել իր ճանապարհով, սակայն ի վերջո բոլորն էլ հայտնվում են նույն ոլորտում` շոու-բիզնեսում: Այս անգամ հերթը Քիմ Քարդաշյանի փոքր քույրիկինն է: 15-ամյա Քենդել Ջեները լուսանկարվել է “White Sands” լողազգեստների` 2012 թվականի համար նախատեսված հավաքածուի գովազդային արշավի համար: Ֆոտոշարքն արվել է այս հուլիսին Լոս-Անջելեսում: Հավաքածուի հեղինակն է դիզայներ Լիհ Մադենը: Kandel Janel Քննադատներն երկու խմբի են բաժանվել. ոմանց կարծիքով Քենդելը պարզապես իդեալական է նման ֆոտոշարքերում հանդես գալու համար, մյուսներն էլ պնդում են, որ աղջնակը չափազանց երիտասարդ է: Չնայած, որ ցուցադրություններին մասնակցելու իրավունք ունեն 16-ն անց աղջիկները, 15-ամյա Քենդելը, այնուամենայնիվ, մասնակցել է “New York Fashion Week”-ին: Քարդաշյանի քույրն արդեն իսկ պայմանագրեր է կնքել հայտնի մի քանի բրենդերի հետ, իսկ իր մենեջերը հենց մայրն է` Քրիսը:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը`  Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW