×


Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյան

Գեղեցկուհին` 3D ֆորմատով:) Քիմ Քարդաշյանը “զարդարելու” է “World’s Most Beautiful” ամսագրի շապիկը՝ առաջին անգամ լուսանկարվելով 3D ֆորմատով: Լուսանկարն արդեն իսկ կարելի է տեսնել, իհարկե, դեռեւս ոչ 3D ֆորմատով: Kim Khardashyan Ֆոտոսեսիան իրականացվել է Կալիֆորնիայի անապատում: Քիմն այս առիթով հետեւյալն է գրել. “Ի՜նչ զարմանալի է: Շատ էի ուզում այս մասին պատմել բոլորին, սակայն ստիպված էի համբերել: Ես հայտնվելու եմ 3D ֆորմատով պատրաստված ամսագրի շապիկին: Նիկ Քեմբելը իմ սիրելի լուսանկարիչներից մեկն է, դրա համար շատ էի հուզվում… Չեմ համբերում՝ երբ եք դիտելու 3D լուսանկարները:)”: Այս հանգստյան օրերին Քիմը պատրաստվում է ներկա գտնվել «Teen Choice 2011 Awards» մրցանակաբաշխությանը: Քարդաշյանը հայտնվել է անվանակարգերից մեկում  «Kourtney & Kim Take New York» եւ «Keeping Up With The Kardashians» ռեալիթի-շոուների համար: Chandel Janner Մինչ Քիմը զբաղվում է իր նկարահանումներով, նրա 15-ամյա քույրը` Քենդալ Ջեները, նույնպես փորձում է առաջին քայլերը կատարել մոդելային բիզնեսում: Նա դարձել է լողազգեստների ապրանքանիշի գովազդային արշավի դեմքը: Աղջկա մեծ քույրը` Քիմ Քարդաշյանն այս առիթով հետեւյալն է ասել. “Շատ եմ հպարտանում իրենով”: Ի դեպ, Քենդալը նույնպես մասնակցում է «Keeping Up With The Kardashians» ռեալիթի-շոուի նկարահանումներին: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW