×


“Օսկար 2011”

“Օսկար 2011”

Հայտնի դարձան օսկարակիրների անունները:) “Օսկար”-ի 83-րդ մրցանակաբաշխությունը այլեւս պատմություն է:): Փետրվարի 27-ի երեկոյան հայտնի դարձան հաղթողների անունները: Մրցանակաբաշխության վարողներն էին դերասանուհի Էն Հեթվեյը եւ դերասան Ջեյմս Ֆրանկոն, ովքեր մոտ 3 եւ կես ժամ առանց հոգնելու պարում, երգում եւ ուրախացնում էին հանդիսատեսին :): Jeyms Franko & Ann Qetyuey Ֆիլմերի եւ դերասանների միջեւ, իրոք, մեծ մրցակցություն էր նկատվում, սակայն առանց որեւէ անակնկալների`  “Ոսկե Գլոբուս” մրցանակաբաշխության շրջանակներում լավագույնը ճանաչված դերասանները հաղթողներ ճանաչվեցին նաեւ “Օսկար”-ում: Եվ այսպես, “Լավագույն դերասանուհի” անվանակարգում “Օսկարը” հանձնվեց Նաթալի Փորթմանին` “Սեւ Կարապ” ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար: Լավագույն դերասան է ճանաչվել Քոլին Ֆըրթը` “Արքան է խոսում” ֆիլմի համար:  Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց Մելիսա Լեոն, լավագույն դերասան դարձավ Քրիսթիան Բեյլը, երկուսն էլ` “Մարտիկը” ֆիլմից: Sandra Bullok & Cholin Firt “Արքան է խոսում” ֆիլմը եւ ֆիլմի ռեժիսոր Թոմ Հուպերը “Օսկար”-ի արժանացան: “Սոցիալական կայք” ֆիլմի սաունդտրեկը լավագույնը ճանաչվեց: Մյուս անվանակարգերում “Օսկար”-ի արժանացան` “Լավագույն մուլտֆիլմ” – “Խաղալիքների պատմություն. մեծ փախուստ” “Լավագույն օրիգինալ սցենար” – Դեւիդ Սայդլեր ` “Արքան է խոսում” “Լավագույն ադապտացված սցենար” – Ահարոն Սորքին` “Սոցիալական ցանց” “Լավագույն երգ” – “We belong together”` “Խաղալիքների պատմություն. մեծ փախուստ” “Լավագույն մոնտաժ” – “Սոցիալական ցանց” “Լավագույն օպերատոր” – Վոլի Փֆիթեր` “Սկիզբ” “Լավագույն գրիմ” – “Գայլ մարդը” “Լավագույն հագուստի դիզայն” – “Ալիսան հրաշքների աշխարհում” “Լավագույն վիզուալ էֆեկտներ” – “Սկիզբ” Առաջարկում ենք դիտել “Օսկար” մրցանակաբաշխության լուսանկարները:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport