×


20-րդ «Երեւանյան հեռանկարները» կմեկնարկի հանրահայտ «The Swingles» վոկալ խմբի համերգով

Ապրիլի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում բրիտանական «The Swingles» լեգենդար վոկալ խմբի համերգով կազդարարվի «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական տարվա մեկնարկը:

Հիսուն տարվա պատմություն եւ հինգ Գրեմմի մրցանակ ունեցող խումբը ձեւավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին «Սվինգլները»` էստրադային երգիչները, աշխատել են Շառլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի եւ Միշել Լեգրանի հետ, նրանց մեջ էր նաեւ վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը:


Խմբին համաշխարհային ճանաչում է բերել 1960 թվականին թողարկված Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայների համար: «Սվինգլների» նորարարական եւ վիրտուոզ երգեցողությանը անմիջապես հիացական արձագանքներ ուղղեցին Էլլա Ֆիցջերալդը, Եհուդի Մենուհինը, մեծանուն այլ երաժիշտներ:

Երեւանում խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետհայացք է «Սվինգլ»-ի հիսունամյա փառահեղ երաժշտական պատմությանը: Այն ներառում է 60-ականների եւ 70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ, մերօրյա բրիտանական ֆավորիտներ, Բախ, Սայմըն եւ Գարֆունկել, Բիթլզ եւ ավելին:

Այսօր խմբի կազմում ընդգրկված են յոթ երգիչներ` Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ Գերմանիայից:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW