×


“32 ատամ” ակումբը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

“32 ատամ” հումորային ծրագիրն այս եթերաշրջանում հեռուստաալիքներից եւ ոչ մեկով չի ցուցադրվում: BRAVO.am-ի ընթերցողները խնդրել էին ճշտել` արդյոք հաղորդումը փակվել է: Թեմայի շուրջ զրուցել ենք ակումբի պրոդյուսեր, հումորիստ Կարեն Բաբաջանյանի հետ:

“32 ատամ” ակումբը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը


Մեր հարցին, թե հումորային հաղորդաշարն այլեւս եթեր չի հեռարձակվի, նա պատասխանել է.“Դե, “այլեւսը” մի փոքր լայն հասկացողություն է: Համենայն դեպս, մինչեւ տարեվերջ հաստատ չի լինի: Կարծում եմ, որ նոր տարում նոր գաղափարներով, նոր հումորներով ու նոր շնչով կներկայանանք մեր հանդիսատեսին”:

32 ատամ” ակումբի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը


Կարեն Բաբաջանյանի խոսքով` սա ստեղծագործական փոքրիկ դադար է.“Հիմա շարունակվում են “Թատրոն 32”-ի աշխատանքները: Նոր ներկայացումներով ենք զբաղված: Իսկ նոյեմբերի 21-ից 25-ը “Պարույր Սեւակ” ներկայացմամբ հանդես կգանք Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Սիսիան, Քաջարան, Մեղրի քաղաքներում”:

BRAVO.am
Լուսանկարները` “32 ատամ”-ի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW