×


«Կյանքը շատ երկար է մեկ մասնագիտություն ունենալու համար». Անի Քրիստին` որպես դիմահարդար աշխատելու մասին

Երգարվեստում տեւական դադարի մեջ գտնվող Անի Քրիստին երկրորդ մասնագիտություն է ձեռ բերել: Լոսանջելեսաբնակ երգչուհին, ավարտելով տեղի դիմահարդարման դպրոցներից մեկը, համագործակցում է կինոարտադրող ընկերությունների հետ:

«Հասկացել եմ, որ կյանքը շատ երկար է միայն մեկ մասնագիտություն ունենալու համար: Մեկ տարի սովորելուց հետո նախորդ տարեվերջին ստացա դիպլոմս ու գործի անցա: Հուրախություն ինձ, սովորելուս ժամանակ հավանում էին իմ աշխատանքները, ինչի համար համագործակցության առաջարկները չուշացան: Արդեն չորս ֆիլմի ստեղծման եմ մասնակցել՝ ապահովելով դերասանների կերպարային էֆեկտները»,- BRAVO.am-ին ասել է Անին:

Անի Քրիստին դիմահարդարի որակավորում է ստացել


Երգչուհին չի պատրաստվում հրաժարվել առաջին մասնագիտությունից.«Այն իմ կյանքում միշտ կարեւոր տեղում է: Այժմ բուռն աշխատանքներ եմ տանում երգարվեստում կրկին նորություններով հանդես գալու համար: 2014 թվականին «Ալեքս» թատրոնում տեղի ունեցած իմ մենահամերգից հետո մեծ նորություններով չեմ ներկայացել իմ հանդիսատեսին: Երկարատեւ դադարից հետո հաջորդ հանդիպումը Հայաստանում կլինի, որտեղ ես ձեւավորվել եմ որպես երգչուհի: Այս տարի Երեւան գալու նպատակներ ունեմ, միգուցե հասցնենք հենց այդ ընթացքում կազմակերպել մենահամերգը»,- նշել է նա:

Անի Քրիստին


Անին նորությունների տարի է խոստանում.«2020-ը պետք է բավական ծանր լինի ինձ համար. որոշել եմ երկու մասնագիտություններով էլ աշխատել: Չեմ ուզի, որ մի գործը մյուսի պատճառով տուժի, պետք է ամեն ինչ անեմ երկուսն էլ լիարժեք հասցնելու համար: Այդ ծանրաբեռնվածությունը փորձելու եմ սիրով հաղթահարել: Հագեցած առօրյայի կողմնակից եմ, անգործությունից մի տեսակ խամրում եմ, տրամադրության անկում ունենում»,- եզրափակել է երգչուհին:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Քրիստիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW