×


«Սերը գեղեցիկ է». Շուշաննա Թովմասյանի եւ Վահե Սայանի ջերմ լուսանկարը

Շուշաննա Թովմասյանն սոցցանցային իր էջում ամուսնու հետ լուսանկարներ հաճախ չի հրապարակում, եւ սեւուսպիտակ նոր կադրը մեծ արձագանք է գտել դերասանուհու երկրպագուների շրջանում:

«Սերը գեղեցիկ է»՝ լուսանկարի համար հենց այս խորագիրն է ընտրել դերասանուհին, ով մեզ հետ նախորդ զրույցում 2020-ից իր սպասելիքների մասին խոսելիս նշել էր նաեւ երեխա ունենալու ցանկության մասին.«Իմ ընտանիքին համալրում եմ մաղթում, որը պլանավորման ենթակա չէ. Աստծո կամոք, երբ էլ լինի, կլինի ամենաուրախալի լուրը»:

Շուշաննա Թովմասյանը եւ Վահե Սայանն ամուսնացել են 2018 թվականի հոկտեմբերին: Դերասանուհու եւ ռեժիսորի պսակադրությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում:

BRAVO.am
Լուսանկարները՝ Շուշաննա Թովմասյանի ինստագրամյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին