Դերասանուհի Աննա Դավթյանի ընտանիքը համալրվել է: Մոսկվայում երեկ՝ փետրվարի 28-ին, լույս աշխարհ է եկել նրա երկրորդ երեխան:
Աննան ամուսնուն արու զավակ է պարգեւել: Փոքրիկը ծնվել է 3.3կգ քաշով եւ 52 սմ հասակով:
Աննա Դավթյանը
Մեզ հետ նախորդ զրույցում դերասանուհին ասել էր, որ հղիությունը չի խանգարել իրեն աշխատել եւ ստեղծագործել 7 ամիսների ընթացքում: «Իսկ մեր աղջիկը՝ Ադելը, օրերն ու ժամերն է հաշվում, թե երբ պետք է փոքրիկը ծնվի: Երազում է նրան խնամել, լողացնել...»,-նշել էր նա:
Աննա Դավթյանի ընտանիքը
BRAVO.am-ը նորածին տղային եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարները՝ Աննա Դավթյանի արխիվից


×
7,095





