×


Օպերային թատրոնը հայտնել է հիմնադրամի խախտումների մասին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածել՝ խնդրելով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանն օժանդակելու նպատակով միջոցներ չտրամադրել «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի» աջակցման հիմնադրամին:

««Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի» աջակցման հիմնադրամի, այսուհետ՝ հիմնադրամ, կողմից 21.03.2018 հրապարակված 2017 թվականի գործունեության հաշվետվության մեջ նշված է, որ հիմնադրամը 10.003.000 ՀՀ դրամ  է ծախսել «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի նվագախմբի փորձասենյակի, մեներգիչների հանդերձարանների, բալետային արտիստների դահլիճների, թատրոնի ճեմասրահի, ծառայողական տարածքների եւ օպերային թատրոնի սանհանգույցների վերանորոգման վրա:

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվառման կամ այլ փաստաթղթերում չկան «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի» աջակցման հիմնադրամի միջոցներով կամ նրա կողմից համապատասխան վերանորոգումների վերաբերյալ տվյալներ:

Հիմնադրամը, խախտելով «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, իր անվան մեջ օգտագործում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:

Հիմնադրամը, խախտելով «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահաջները, որպես իր ապրանքային նշան  օգտագործում է «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի» շենքի պատկերը»,-նշված է հաղորդագրությունում:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին