Ամբողջ աշխարհում տարածված նոր տիպի կորոնավիրուսն այս օրերին ամենաքննարկվող թեմաներից է: Դրական արդյունքով COVID-19-ի ախտորոշման թեստ հանձնած հայտնի մարդիկ զգոնության կոչ են անում, բայց նաեւ հորդորում առույգ լինել եւ չհուսահատվել:
Դենիել Քրեյգը եւ Օլգա Կուրնիկովան
Դերասանուհի, մոդել Օլգա Կուրիլենկոն, որը նկարահանվել է Բոնդի մասին պատմող «Գթասրտության քվանտ» ֆիլմում, մեկուսացման մեջ է: Նա էլ, ցավոք սրտի, վարակվել է կորոնավիրուսով:
«Ջերմություն ունեմ եւ թուլություն. դրանք են հիմնական ախտանշանները: Զգույշ եղեք ու ամեն ինչ լուրջ ընդունեք»,- Ինստագրամի իր էջում գրել է դերասանուհին:
Իդրիս Էլբան
Կորոնավիրուսով է հիվանդ նաեւ բրիտանացի դերասան Իդրիս Էլբան.«Թեստ եմ հանձնել, արդյունքը դրական է: Ինձ լավ եմ զգում, դեռ ախտանշաններ չկան: Մեկուսացվել եմ: Տանը մնացեք ու պրագմատիկ եղեք: Խուճապի չմատնվեք»,- Թվիթերում գրել է նա:
Վարակակիրների շարքը համալրել է նաեւ «Գահերի խաղը» սերիալի դերասան Քրիստոֆեր Հիվյուն:
Քրիստոֆեր Հիվյուն
«Ես ու ընտանիքս տանն ինքնամեկուսացվել ենք: Ամեն ինչ կարգին է, մրսածության թեթեւ նշաններ ունեմ: Եկեք ամեն ինչ անենք՝ վիրուսի տարածումը կանխելու համար: Միասին կկարողանանք պայքարել դրա դեմ: Հոգ տարեք միմյանց մասին, պահպանեք տարածություն ու առողջ մնացեք»,- կոչ է արել դերասանը:
Կարանտինի մեջ են շարունակում մնալ դերասաններ Թոմ Հենքսն ու Ռիտա Ուիլսոնը, որոնց հիվանդության մասին հայտնի էր դարձել մարտի 12-ին: Նրանք կորոնավիրուսով վարակվել էին Ավստրալիայում նկարահանումների ժամանակ:
Օրեր առաջ Հենքսն ավստրալական կոլորիտով լուսանկար է հրապարակել. կենգուրուն եւ կոալան գլխավոր դերում են:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: