×


Մառա Սարուխանյանի 28-ամյակի լուսանկարները եւ խոստովանությունն ամուսնու մասին

Քանի դեռ հայտնի վիրուսի տարածումը չէր ընդլայնվել, Մառա Սարուխանյանը հասցրել է նշել 28-րդ տարեդարձը: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել տոնական օրվա լուսանկարները եւ պատմել, որ խնջույքը նախաձեռնել է մայրը:



«Ռեստորաններից մեկում շատ ուրախ եւ անակնկալներով լի օր եմ անցկացրել հարազատներիս եւ ընկերներիս հետ: Հասկանալի պատճառներով շատ մարդիկ ներկա չէին երեկույթին»,-նշել է նա եւ խոստովանել, որ մեծ խնջույքների սիրահար է. «Ամենամեծ անակնկալն ինձ համար մայրիկիս գալն էր Ռուսաստանից՝ հատուկ ծննդյանս օրվա համար»:

Մառա Սարուխանյանը՝ մայրիկի հետ



Խոսելով ընտանիքի մասին՝ Մառան նշել է.«Աղջիկներս ինձ շնորհավորեցին կեսգիշերին՝ շատ գեղեցիկ ծաղկեփնջով, իսկ ամուսինս ոսկյա զարդ նվիրեց: Շատ ուշադիր ամուսին եւ հայր է, գրեթե ամեն ամիս մի հետաքրքիր անակնկալ է մտածում: Առանց առիթի ծաղիկներ նվեր ստանալն էլ երջանկություն է կնոջ համար: Նրա կողքին ես երջանիկ եմ եւ գնահատված, կարծում եմ՝ հենց դա է ամենամեծ նվերը»:

Մառա Սարուխանյանն՝ ամուսնու հետ



Տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքի մասին եւս պատմել է.«Այս պահին ցանկությունս մեկն է՝ մեր երկրում եւ աշխարհում հիվանդ մարդիկ չլինեն, երախաներն էլ լինեն առողջ, ապրեն խաղաղ երկնքի տակ, եւ ամեն մայր երջանիկ տեսնի իր երեխային»,-եզրափակել է նա:



Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/

Լուսանկարները տրամադրել է Մառա Սարուխանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին