BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մարտ ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի մարտ ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Նազենի Հովհաննիսյան` 94 հիշատակում
• Սիրուշո՝ 88 հիշատակում
• Մկրտիչ Արզումանյան՝ 60 հիշատակում
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Այս ամիս վարկանշային ցուցակը գլխավորում է Նազենի Հովհաննիսյանը: Նա շարունակում է լուսանկարներ հրապարակել սոցցանցային իր էջերում՝ դրանք զուգակցելով հետաքրքիր մեկնաբանություններով, որոնք տարածել են նաեւ կայքերը: Մասնավորապես, Նազենին հրապարակել էր յոգա պարապելիս արված լուսանկար, որին կից գրել էր.«Ես երբեք չեմ կարողանա «կրել» Քիմի մարմինը, բայց նա էլ երեւի չի կարողանա անել այս ասանան»:
Մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Նազենի Հովհաննիսյանի հեղինակային «Հավատքի ուժը» իրապատում ֆիլմի առաջին մասի պրեմիերան, որը պատմում է մարդկանց կյանքում տեղ գտած հրաշքների մասին:
Հաղորդավարուհի-դերասանուհին պարբերաբար հորդորում է հետեւորդներին տանը մնալ եւ նվազեցնել կորոնավիրուսի տարածումը. «...Եվ գալու է ժամանակը, երբ սովորական զբոսանքը դառնա ամենասպասված ու երանելի պահը»:
Սիրուշոն շարունակում է երկրպագուներին ուրախացնել նոր լուսանկարներով եւ համերգային շրջագայություններից տեսանյութերով: Երեւանյան լուսանկարներին կից նա գրել է.«Քաղաք, որն ինձ ոգեշնչում է»:
Սիրուշոն Ինստագրամի իր էջում հրապարակել է Սյուզան Մարգարյանի երիտասարդության տարիների լուսանկարներից մեկը՝ մակագրելով այն «Կրակոտ մայրիկ»: Նա հրապարակել է նաեւ լուսանկար հայրիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի հետ՝ «Հետեւում ենք զարգացումներին...» մակագրությամբ:
View this post on Instagram
Երգչուհին եւս հորդորում է չմոռանալ պաշտպանվել վիրուսներից: Նա ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որում կատարում է Ջիվանու «Ձախորդ օրեր» երգը։ Հոլովակին կից գրել է․«Չվհատվեք. . . Կուգան ու կերթան»:
Մարտին լայն տարածում գտավ հայտնիների անունից կեղծ էջերի գործարկումը, որոնց միջոցով փորձ է արվում մոլորեցնել եւ կողոպտել մարդկանց: Սիրուշոն եւս զգուշացրել է խնդրի մասին:
Մկրտիչ Արզումանյանն իր հրապարակած լուսանկարներով եւ դրանց ուղեկցող մեկնաբանություններով յուրօրինակ մոտեցմամբ արձագանքում է հանրային իրադաձություններին:
Ահա այսպես է նա հղել մարտիության շնորհավորանքը.«Էս բարի եւ կամեցող դեմքով շնորհավորում եմ բոլոր կանանց, աղջիկների, մայրերի, քույրերի, տատիկների, հարսների, սկեսուրների, քեռակինների, քենիների, տալերի եւ, ինչու չէ, նաեւ տեգրոջ կանանց Մարտի 8-ը։ Միշտ ուրախ լինեք, սիրելիներս»։
Մարտի 17-ից «Արմենիա TV»-ի եթերում նոր սիթքոմ է՝ «Փափուկ խաղալիքը», որի առանցքային դերում Մկրտիչ Արզումանյանն է:
Ռուսական «НТВ» հեռուստաալիքի եթերում էլ ցուցադրվել է «Поедем, поедим!» հաղորդման հերթական թողարկումը, որն այս անգամ Հայաստանի մասին էր: Հաղորդման ընթացքում Մկրտիչ Արզումանյանը հաղորդավար Ջոնի հետ ղափամա է պատրաստել:
Մտահոգված լինելով Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ՝ դերասանը դիմել է բակում խաղացող երեխաների ծնողներին.«Հարգելիʹ ծնողներ, ովքեր թույլ են տալիս իրենց երեխաներին այս օրերին բակում խաղալ: Դուք իսկապես մտածում եք, որ այս ամենը երկարատեւ արձակուրդների նման մի բա՞ն է… Խնդրում եմ, միʹ արեք, չիʹ կարելի»:
BRAVO.am
Լուսանկարները՝ հայտնիների սոցցանցային էջերից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: