Երգչուհի, երգահան Զեմֆիրան իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ բոլորին հորդորելով մի պահ կանգ առնել, թողնել կարեւոր թվացող բոլոր գործերը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու եւ կարճ ժամանակ անց նոր ուժերով աշխատելու համար:
«Այս տարօրինակ օրերին, երբ ոչ ոք ոչինչ չի հասկանում, ես նստած եմ տանը, մի երաժշտական գործիքից անցնում եմ մյուսին, փորձում եմ բոլոր մտքերս ու զգացողություններս ներդնել երգերում: Այս պահին այլեւս ոչինչ անել չեմ կարող, ցանկանում եմ օգնել տարեցներին, ուզում եմ օգտակար լինել: Այնպիսի անորոշ ժամանակ է եկել, ինչպես իմ սիրելի Ֆիլիպ Դիքի վեպերում: Նոր ալբոմ եմ ստեղծում, երկու երրորդ մասն արդեն պատրաստ է, բայց մի՞թե դա հիմա կարեւոր է: Ո՛չ, կարեւոր է նստել տանն ու պաշտպանել սիրելիներին:
Զեմֆիրան
Մենք ամեն ինչ կունենանք` ե՛ւ ալբոմ, ե՛ւ շրջագայություն, ե՛ւ ամեն ինչ աշխարհում: Բայց հիմա մենք պետք է կանգ առնենք, որպեսզի ապրենք»,- գրել է Զեմֆիրան:
Նշենք նաեւ, որ ապրիլի 1-ին երգչուհին ներկայացրել է վերջին մեկուկես տարվա մեջ իր առաջին երգը՝ «Ղրիմ» վերնագրով: Մեկ շաբաթվա ընթացքում այն հավաքել է ավելի քան 800 հազար դիտում յութուբյան ալիքում: Ինչպես հաղորդում է ռուսական մամուլը, նոր երգը դառնալու է Ռենատա Լիտվինովայի «Հյուսիսային քամի» ֆիլմի սաունդթրեքը:
Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Զեմֆիրայի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: