×


«Ամռանը կամուսնանանք». Մարիամ Հայրապետյանը` հարսանիքի ձեւաչափը փոփոխելու մասին

Մարիամ Հայրապետյանի՝ տարեսկզբին տեղի ուենցած նշանդրեքին BRAVO.am-ն անդրադարձել է: Մոդելը տեղեկացրել էր, որ եղանակը տաքանալուն պես կպսակադրվեն եւ հարսանեկան բացօթյա խնջույք կկազմակերպեն: Մեր նոր զրույցում Մարիամը նշել է, որ հարսանիքի օրը չեն փոխի:

«Հետաձգված գործերը շատ-շատ են. ցուցադրություններ ունեի, ֆոտոշարք, ամենը հետաձգվեց անորոշ ժամանակով: Ինչ վերաբերում է հարսանիքին, ինչպես ծրագրել էինք՝ ամռան վերջին կամուսնանանք: Եթե համավարակը նահանջած լինի, ամեն բան կկազմակերպենք այնպես, ինչպես ամիսներ առաջ որոշել էինք, եթե ոչ՝ ձեւաչափն ու խնջույքի մասշտաբները կփոփոխենք»,- ասել է նա:

Մարիամ Հայրապետյանը՝ սիրելիի հետ


Օգտվելով առիթից՝ հանգստանում է.«Օրս լցնում եմ ֆիլմերով, հետաքրքիր գրքեր եմ կարդում, նախկինում չէի հասցնում ամեն օր մարզվել, հիմա ժամանակ շատ ունեմ եւ հանգիստ ինձնով եմ զբաղվում: Խոհանոցում եմ շատ լինում, համեղ ուտեստներ եմ պատրաստում եւ մայրիկիս օգնում: Երբ արտակարգ դրությունն ավարտվի, առաջին բանը, որ կանեմ՝ ընկերներիս հանդիպելն է: Աշխատանքի էլ հաճույքով կգնամ, գործընկերներիս էլ եմ շատ կարոտել»:

Մարիամ եւ Լյուսի Հայրապետյանները


Արեւոտ օրերին զբոսնում է.«Հետեւում եմ մեկուսացման հորդորներին, բայց ոչ միշտ է ստացվում, երբեմն դուրս եմ գալիս քայլելու: Բնականաբար, պահպանում եմ անհրաժեշտ հեռավորությունն այլ մադրկանցից, անպայման դիմակ ու ձեռնոց եմ դնում, ախտահանող միջոցներ օգտագործում»,- եզրափակել է Մարիամը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Հայրապետյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW