Սիդնի Գրիգորյանի ընտանիքն օրեր առաջ տոնել է փոքրիկ Դավիթի երկրորդ տարեդարձը: Նախկինում որպես երգչուհի ներկայացող Սիդնին, հաշվի առնելով հակահամաճարակային կանոնները, բացօթյա փոքրիկ խնջույք է նախաձեռնել:
«Բոլորովին այլ ծրագրեր ունեինք եւ այլ կերպ էինք պատկերացնում հավաքույթը: Չարաբաստիկ համավարակի պատճառով որոշեցինք բնության գրկում նշել: Շատ ուրախ օր անցկացրինք՝ չհաշված, որ սարսափելի քամի էր, եւ չկարողացանք տորթի մոմերը վառել, որ երեխան փչի. հաջորդ օրը տանն ենք իրականացրել: Տորթը տղայիս սիրելի մուտֆիլմի թեմատիկայով էր, երբ տեսավ, շատ ոգեւորվեց: Գեղեցիկ եւ պիտանի մի շարք նվերներ ենք ստացել՝ հագուստ, խաղալիքներ, հեծանիվ եւ այլն»,- պատմել է Սիդնին:
Փոքրիկ Դավիթի 2-ամյակին
Դեռ չեն մտածում ընտանիքը կրկին համալրելու մասին.«Դավիթը մի քիչ էլ մեծանա, նոր սկսենք ծրագրել երկրորդ բալիկի ծնունդը: Ուզում եմ երկու երեխա ունենալ»:
Սիդնի Գրիգորյանի ընտանիքը
Խոսել ենք նաեւ համվարակի պատճառով առաջացած դժվարություններից. «Բոլորս ենք հոգնել այս ամենից, երազում եմ նախկինում ունեցած ազատ եւ հանգիստ կյանքի մասին: Ինչպես բոլոր փոքր եւ միջին բիզնեսները, իմ գործը նույնպես տուժել է: Դժվար է նստել տանն առանց աշխատանքի եւ հոգալ բիզնեսի ծախսերը: Հուսով եմ՝ շուտ կվերադառնանք բնականոն կյանքին»,-եզրափակել է նա:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սիդնի Գրիգորյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: