Այն մասին, որ Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանն այս ամռանը պատրաստվում են օրինականացնել իրենց հարաբերությունները, BRAVO.am-ն իր ընթերցողներին արդեն տեղեկացրել էր։
Չորս տարի ընկերություն անելուց հետո երեկ՝ օգոստոսի 3-ին, Երեւանի բացօթյա ռեստորաններից մեկում բարեկամների եւ մտերիմ ընկերների միջավայրում զույգը նշանվել է։
Բեն Ավետիսյանը եւ Դիանա Տոնոյանը
Օրեր առաջ մեզ հետ զրույցում դերասանի սիրելին ասել է, որ մեծ ու շքեղ նշանդրեքի մասին են երազում, բայց արտակարգ դրության պատճառով կսահամանափակվեն փոքրաթիվ հավաքույթով։
BRAVO.am-ը սեր եւ երջանկություն է ցանկանում սիրահար զույգին։)
Լուսանկարներ՝ Սոնա Հակոբյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: