Արուսիկ Մկրտչյանը, ինչպես հայտնի է, այս օրերին համացանցում շարունակաբար ահազանգում էր, որ կրտսեր որդու հայրը՝ Ռուբեն Խաչատրյանը, նրան պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերին եւ չի թողնում վերջինիս հետ կապ հաստատել:
Մեզ հետ նախորդ զրույցում Արուսիկը նշել էր, որ «փորձելու են ԴԱՀԿ-ի միջոցով գոնե տեսակցել երեխային, ապա՝ նրան իր մոտ վերադարձնելու ճանապարհ գտնել»:
Դիջեյ Վակցինայի վերջին գրառումն այն մասին է, որ տղան արդեն իր հետ է: Նա նաեւ նոր լուսանկար է հրապարակել, որում որդիները միասին խաղում են:
Արուսիկ Մկրտչյանի որդիները
«Էսօր 7-րդ օրն էր՝ լի արցունքներով ու կարոտով... Առավոտից էլի սպասում, հույզեր, բազմաթիվ զանգեր ու նամակներ, 100 կմ անցած ճանապարհ, կռիվներ, լարվածություն, եւ արդյունքում սուպերպրոֆեսիոնալ փաստաբանի ու ԴԱՀԿ աշխատակիցների ջանքերի շնորհիվ մենք միասին եկանք տուն:
Ես անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, որ պայքարեցիք ինձ հետ: Այսուհետ մենք չպետք է լռենք, եթե մեզ ենթարկում են բռնության, մեր երեխաների եւ մեր իրավունքները ոտնահարվում են կամ անտեսվում»,-ասել է Արուսիկը:
BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Արուսիկի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: