79 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի ջազ դաշնակահար եւ երգահան Չիկ Կորեան: Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել անվանի երաժշտի պաշտոնական կայքում:
«Մեծ վշտով հայտնում ենք, որ փետրվարի 9-ին քաղցկեղի հազվադեպ հանդիպող տեսակից, որն ախտորորոշվել էր միայն վերջերս, մահացել է Չիկ Կորեան»,- նշվում է հաղորդագրությունում:
23 «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Կորեան ծնվել է Մասաչուսեթս նահանգի Չեսլի քաղաքում` իտալացի ներգաղթյալների ընտանիքում: Նրա հայրը ջազային շեփորահար էր: Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1962-1963 թվականներին ՝ դաշնամուր նվագելով լատինամերիկյան փոփ երաժշտություն կատարող խմբերում:
Երաժիշտը լայն ճանաչում է ձեռք բերել 1970-ական թվականների կեսերին՝ իր հիմնադրած «Return to Forever» խմբի շնորհիվ, որում տարբեր ժամանակաշրջաններում հանդես են եկել բաս-կիթառահար Սթենլի Քլարկը, հարվածային գործիքներ նվագող Արտո Մորեյրան, Ստիվ Գեդը եւ Լենի Ուայթը, սաքսոֆոնահար Ջո Ֆարելը, կիթառահար Ալ Դի Մեոլան, երգել են Ֆլորա Պուրիմը եւ Գեյլ Մորանը:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: