Եթե ձեզ ծանոթ է Չակ Պալանիկի “Choke’’ («Շնչահեղձություն») վեպըկամ էլ դիտել եք Մայքլ Դուգլասի մասնակցությամբ “Sexaholic’’ կինոնկարը, ապա գիտեք, որ որոշ մարդկանց դեպքում սեքսը ոչ թե հաճույք է, այլ կախվածություն, որըթույլ չի տալիս բնականոն եւ ներդաշնակ կյանք ունենալ։ Առավել պատկերավոր լեզվով՝ դա նման է նրան, որ անընդհատ ուտես, բայց այդպես էլ չհագենաս։
Առաջարկում ենք հասկանալ, թե ինչ է սեռական կախվածությունը, ինչ նախանշաններ ունի եւ վերջապես ինչ անել, երբ առկա է նման խնդիր։
Սեռական կախվածությունը պաթոլոգիա՞ է
Սեռական կախվածություն տերմինը սկսեց շրջանառվել դեռեւս վաղ 1980 -ականներին, իսկ նման խնդիր ունեցող մարդկանց վարքագիծը հիմնականում ուներ հետեւյալ բնորոշումները՝
• Անվերահսկելի սեռական կյանք, որը լի է բացասական հետեւանքներով
• Սեփական անձը վնասող եւ բարձր ռիսկայնություն ունեցող պահվածք
• Սեռական կյանքի դիտարկումը որպես պաշտպանական հիմնական մեխանիզմ
• Սեռական փորձառության շարունակական աճ
• Կյանքի այլ բնագավառների անտեսում։
Տարիներ շարունակ սեռական կախվածությունը համարվում էր պաթոլոգիա, սակայն այժմ նման ախտորոշում չկա։ Սա նշանակում է, որ դուք այն չեք գտնի ո՛չ «Հիվանդությունների միջազգային դասակարգման ցանկ»-ում (ICD) եւ ո՛չ էլ «Հոգեկան խանգարումների ախտորոշիչ եւ վիճակագրական ձեռնարկ»-ում (DSM)։
Հետեւապես սեռական կախվածություն ասելով՝ նկատի ունենք կախյալ սեռական վարքագիծ, որըկա՛մ ֆիզիոլոգիական, կա՛մ առավել խորքային հոգեբանական խնդիրների արտահայտումն է միայն։
Առողջ սեռական վարքագիծ VS կախյալ սեռական վարքագիծ
Նախքան կպարզենք, թե որն է կախյալ սեռական վարքագիծը, հասկանանք առողջ սեռական վարքագծի սահմանները։ Նախեւառաջ պետք է նշել, որ դրանք շարունակաբար ընդլայնվում են․ այն, ինչ մի ժամանակ ենթակա էր բուժման, այժմ արդեն տեղավորվում է նորմայի շրջանակներում։ Չնայած այս ամենին՝ կան համընդհանուր սկզբունքներ, որ օգնում են սահմանազատել առողջ սեռական վարքագիծն ու կախյալը։
«Առողջ սեռական կյանքի հիմքում առողջ հարաբերություններն են, որոնց կարեւորագույն առանցքը չվնասելն է՝ թե՛ ինքդ քեզ, թե՛ դիմացինին։ Եթե խոսենք առավել մանրամասն, ապա առողջ սեռական կյանք վարող մարդը ընդունում է իր սեռականությունը, սեռական գրգիռներին տալիս է ադեկվատ պատասխան, որպես օրինակ՝ երբ սեռական գրգռում ունի, չի ասում՝ ինչ վատ բան եղավ, այլ գիտակցում է, որ դա բնական է, ինչպես նաեւ պահպանում է մարդ-մարդ փոխհարաբերությունների գրված եւ չգրված կանոնները»,-նշում է բժիշկ-սեքսոլոգ Վահե Ասրյանը։
Բժիշկ-սեքսոլոգ Վահե Ասրյանը
Երբ սեռական կյանքը սկսում է դուրս գալ նորմայի շրջանակներից, առաջին հերթին սկսում է խաթարվել մարդու բնականոն կյանքը։Մեզ հետ զրույցում հարաբերությունների հոգեբան, սեքսոլոգ Քրիստինե Ասլանյանը մանրամասնում է․«Օրինակ՝ եթե մարդըսովորաբարսեքսով էրզբաղվում շաբաթական երեք անգամեւդա իր համար նորմալ էր, իսկ հիմա ուզում է քսանհինգ անգամ ու դա խանգարում է բնականոն կյանքին՝ առաջացնելով մի շարք անհարմարություններ եւ անցանկալի հետեւանքներ, ապա կարող ենք խոսել խնդրի մասին։ Մնացած դեպքերում, երբ մարդը երջանիկ եւ բավարարված է իր սեռական կյանքով, ապա ազատ է անել այն, ինչ ուզում է»։
Առողջ է ձեր սեռական վարքագիծը, թե կախյալ, կարող եք պարզել նաեւ, եթե ուշադիր լինեք, թե որն է սեռական հարաբերություն ունենալու ձեր մոտիվացիան՝ վերարտադրողական ֆունկցիան կամ երկուստեք հաճույք ստանա՞լը, թե՞ կան այլ դրդապատճառներ։
«Պետք է հիշել, որ մարդն է որոշում կայացնում, թե ում հետ, երբ եւ ինչ հաճախականությամբ է ուզում սեռական հարաբերություն ունենալ։ Իսկ երբ որոշումներ կայացնելու ունակությունը տուժում է եւ մարդը գիտակցում է, որ ինքն այդ պահին չէր ցանկանում սեռական հարաբերություն ունենալ, բայց այնուամենայնիվ ունեցավ, այսինքն՝ թերացավ որոշում կայացնելու կամ այդ որոշումը պահելու մեջ, ապա կա խնդիր եւ միգուցեայդ ժամանակ արդեն օգնության կարիք լինի»,-ամփոփելով նշում է բժիշկ-սեքսոլոգ Վահե Ասրյանը։
Հոգեբան, սեքսոլոգ Քրիստինե Ասլանյանը
Ի՞նչ անել սեռական կախվածության դեպքում
Սեռական կախյալ վարքագծի դեպքում թերեւս ամենաճիշտ լուծումը մեկն է՝ դիմել համապատասխան մասնագետների օգնությանը, հակառակ դեպքում անցանկալի հետեւանքները սպասեցնել չեն տա։
«Ծայրահեղ դեպքերում նման խնդիր ունեցող մարդը վնասելու է դիմացինին, օրինակ՝ բռնաբարության փորձ կատարելով, կամ հակասոցիալական վարք է դրսեւորելու՝ հայտնվելով կա՛մ իրավապահների ուշադրության կենտրոնում, կա՛մ հիվանդանոցում»,- նշում է բժիշկ-սեքսոլոգ Ասրյանը։
Քրիստինե Ասլանյանը զգուշացում է նաեւ այլ վտանգների մասին, որոնք սեռական կախյալ վարքի դեպքում մեծապես վնասում են մեր հոգեկան աշխարհը․ «Մարդը կարող է կորցնել անհատականությունը, կյանքի տեսլականը, չունենալ ծրագրեր եւ նպատակներ։ Պատկերացրեք, թե ինչ կարող է լինել մարդու հետ, որը չունի զգուշավորության ֆիլտրեր եւ կախվածության ծայրահեղ դեպքերում կարող է չտարբերակել տեղը, քանակը եւ օբյեկտը (խոսքը կանանց դեպքում նիմֆոմանիայի, իսկ տղամարդկանց դեպքում սատիրիազիսի մասին է)։ Այսինքն՝ տարբերություն չկա՝ ում հետ կանի, որտեղ կանի եւ քանի անգամ կանի։ Մարդը պարզապես չի տարբերակում ինքը բավարարվել է, թե ոչ»։
Իսկ ի՞նչ անել, եթե տվյալ պահին չկա մասնագետի դիմելու հնարավորություն՝ կհարցնեք դուք։ Պատասխանը մեկն է՝ ապավինել մտերիմների աջակցությանը եւ գտնել ինքդ քեզ օգնելու ձեւեր։
Ինչպես նշում է հարաբերությունների հոգեբան Ասլանյանը, ինքնաօգնության առաջին ձեւը խնդրի ընդունումն է, ապա գիտակցումը, որ ունես օգնության կարիք, հետո արդեն հայտնվում է փոխվելու եւ փոքր քայլերով առաջ գնալու ցանկությունը․«Սկզբում փորձել մի անգամ հետ կանգնել, հետո երկու անգամ հետ կանգնել, դրա համար ինքդ քեզ խրախուսել, ինքդ քեզ հետ պայմանավորվել, ինչպես ես քեզ խրախուսելու, ֆիզիկական ակտիվություն ունենալ, որը կնպաստի կուտակված էներգիայի դուրսբերմանըեւ այլն»։
Բժիշկ Ասրյանը, խոսելով մտերիմների կողմից աջակցության մասին, նշում է, որ անհրաժեշտ է կարեկցել մարդուն, որը հայտնվել է նման բարդ իրավիճակում եւ ոչ մի դեպքում չպիտակավորել, քանի որ այդպիսով ավելի ենք ընդգծում նրա ունեցած խնդիրը եւնպաստում սոցիումից առանձնանալուն:
«Ամենամեծ օգնությունը կլինի կախյալ վարքագիծ ունեցող մարդու հետ խոսելը, ապա մասնագետի մոտ ուղղորդելը, իհարկե, եթե նա խնդրել է ձեր օգնությունը եւ պատրաստ է ընդունել այն»,-հավելում է Քրիստինե Ասլանյանը։
Տեքստը՝ Սոնա Վարդանյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: