×


«Այս առաջարկը ստանալուց հետո պետք է ընտրություն անեի». Եվա Բաղդասարյան

Եվա Բաղդասարյանը մեր նախորդ զրույցում նշել էր, որ երկրպագուները շուտով կարող են հետեւել իրեն նոր հեռուստանախագծում: Դերասանուհին նկարահանվում է Ելենա Արշակյանի «Օջախի երգը» սերիալում՝ մարմնավորելով Միլենային:

«Դրական, միամիտ գյուղացի աղջիկ է, ով սխալ շրջապատում է հայտնվում եւ խնդիրների մեջ ընկնում: Քիչ դեպքերից է, որ դրական կերպար եմ մարմնավորում: Հիմնականում բացասական հերոսուհիների դերում եմ եղել: Բավական բարդ է լինելու, եւ մեծ աշխատանք ունեմ անելու»,- BRAVO.am-ին ասել է Եվան եւ հավելել, որ կերպարը տարբերվում է նաեւ ոճով: Հերոսուհին հասարակ, գեղջկական հուգուկապով է ներկայանում:

Եվա Բաղդասարյանը


Դերասանուհու նկարահանումներն այսօր են մեկնարկել: Ինչպես ինքն է ասել, լավ արդյունքի համար շատ կարեւոր է նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտը եւ խաղընկերների հետ հարաբերությունը: Կարծում է՝ երբ բացակայում է լարվածությունը, դերասանները հնարավորինս հստակ, համոզիչ են խաղում:

Սերիալում նրա հիմնական խաղընկերը Կարեն Ասլանյանն է, որի հետ բազմիցս աշխատել է. ընկերներ են:

Եվայից հետաքրքրվել ենք նաեւ «Երկուսով» հեռուստասերիալի իր հերոսուհու ճակատագրով: Մեր հարցին ի պատասխան` նա ասել է.«Այս առաջարկը ստանալուց հետո պետք է ընտրություն անեի: Ընտրեցի նոր հեռուստասերիալը»:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Եվա Բաղդասարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին