Երաժիշտ Արմեն Շահվերդյանի եւ պարուհի Միլենա Ոսկանյանի ընտանիքում համալրում է սպասվում: Ամռանը լույս աշխարհ կգա զույգի երկրորդ երեխան:
Միլենան BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենց որդուն եղբայր են պարգեւելու.«Թեւ չենք կարեւորում երեխայի սեռը, այդուհանդերձ շատ ուրախ ենք, որ կրկին տղա ենք ունենալու: Տղային եղբայր է պետք: Այդպես ավելի ուժեղ, մեջք մեջքի կանգնած մեծանում են: Ամուսնուս օրինակը կբերեմ՝ զույգ եղբայրներ են ու թեւ ու թիկունք են իրար: Իսկ աղջիկ երեխան երազանք չէ, որովհետեւ չենք բավարարվելու երկու երեխայով»:
Արմեն Շահվերդյանը՝ որդու հետ
Բարի լուրը պարուհին ամուսնուն եւ հարազատներին անակնկալ կերպով է հայտնել՝ Ամանորի սեղանի շուրջ:
«Ասացի, որ ինձ վրա այսօրվանից չի կարելի բարկանալ: Հայրս կատակով ասաց՝ ինչո՞ւ, հղի՞ եմ: Իսկ ես պատասխանեցի՝ այո: Արմենն էլ շրջվեց ու զարմացավ: Հետո շոկի մեջ ասաց՝ արի համբուրեմ: Փոքրիկս իր ավագ եղբոր՝ Դանիելի նման, կծնվի օգոստոսի վերջին»,-հավելել է Միլենան:
Ծնողներն անվան մի քանի տարբերակ են մտածել, բայց դեռ վերջնական չեն որոշել: Կարծում են՝ կծնվի, այդ ժամանակ էլ կհասկանան՝ որ անունն է ավելի համապատասխան:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` զույգի ֆեյսբուքյան էջերից


×
3,718






