×


Քանյե Ուեսթին եւ Իրինա Շեյքին սիրավեպ են վերագրում

Լուրեր են շրջանառվում, որ ռեփեր Քանյե Ուեսթն ու սուպերմոդել Իրինա Շեյքը հանդիպում են: Այդ մասին առաջինը տեղեկություն է հրապարակել The Sun-ը:

«Ուեսթը գաղտնի հանդիպում է Շեյքի հետ, որը Բրեդլի Քուպերի երեխայի մայրն է»,- հայտնում է պարբերականի աղբյուրը՝ մանրամասնելով, որ դեռ դժվար է ասել, թե որքանով է դա սիրավեպ, սակայն նրանք ակնհայտորեն հետաքրքրված են միմյանցով:

Ուեսթն ու Շեյքն լուրերին որեւէ կերպ դեռ չեն արձագանքել: Սակայն կա Քարդաշյանի ընկերներից մեկի խոսքը, որը պատմել է, թե հայուհին ինչպես է վերաբերվում իրավիճակին:

Իրինա Շեյքը


«Քիմը բացարձակ չի հավատում այդ շշուկներին: Նա անգամ մտահոգված չէ այդ ամենով: Քիմի ծանոթներից ոչ մեկն այդ մասին տեղեկություն չունի: Անգամ, եթե դա ճշմարտություն է, հազիվ թե նա տխրի»,-ասել է աղբյուրը:

Սուպերմոդելը մեկ անգամ չէ, որ մասնակցել է Ուեսթի նախագծերին: 2010 թվականին նա դարձել է ռեփերի Power երգի տեսահոլովակի հերոսուհին, իսկ հետո մի քանի անգամ ներկայացրել է Ուեսթի բրենդի հագուստները նորաձեւության եվրոպական շաբաթների ժամանակ:



Ուեւսթն ու Քարդաշյանն ամուսնալուծվել են փետրվարին: Ապրիլին էլ տեղեկություններ էին հայտնվել, որ Քարդաշյանը հանդիպում է CNN-ի թղթակից Վան Ջոնսի հետ: Դեռ հայտնի չէ, թե որքանով են լուրջ այդ հարաբերությունները:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին