×


Գոհար Ավետիսյանը շարունակում է վիրավորական նամակներ ստանալ, բայց գոհ է իր նոր կազմվածքից

Արդեն կես տարուց ավելի է անցել ռուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանի պլաստիկ վիրահատություններից, սակայն այդ թեմայով քննարկումները մինչեւ հիմա շարունակվում են:

Նա հերթական անգամ Ինստագրամի «սթորիներ» բաժնում անդրադարձել է այդ խնդրին: Ավետիսյանը նշել է, որ շարունակում է վիրավորական բնույթի նամակներ ստանալ:

«Ինձ գրում են՝ ծույլի մեկն եմ, ինչո՞ւ եմ դիմել վիրահատության: Բայց երբ նայում եմ վիրահատությունից առաջ ու հետո արված լուսանկարներին, հասկանում եմ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել: Ինչպիսի՞ն են փոփոխությունները, դուք էլ ասեք»,- գրել է նա ու լուսանկար հրապարակել:


Ավետիսյանը մարմինը շտկել էր 2020-ի տարեվերջին՝ անելով փորի հատվածի լիպոսակցիա, ձգելով կուրծքը եւ շտկելով մարմնի խնդրահարույց մյուս հատվածները:

«Ցտեսություն կախված փոր ու կուրծք: Ողջույն երազանքի նոր մարմին: Շնորհակալություն բոլորին աջակցության համար: Հիմա երազանքի մարմին ունենալու եզրագծում եմ: Մի օր մենք կսովորենք ուշադրություն չդարձնել մարդկանց մեղադրանքներին»,- ամիսներ առաջ գրել էր նա, իսկ ավելի ուշ Մալդիվներում հանգստի ժամանակ ցուցադրել գեղեցիկ կազմվածքը:

Նա նաեւ խոստովանել է, որ անվստահ, գիրուկ, շպարվել անչափ սիրող աղջնակից դիմահարդարի է վերածվել, որն իր օրինակով կարող է ոգեւորել միլիոնավոր մարդկանց.«Եթե մի բան իսկապես ցանկանաք ամբողջ սրտով ու աշխատեք այդ նպատակով, անպայման ամեն ինչ կստացվի»:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW