Վարդան Հովսեփյանն իր 38-ամյակի օրը կազմակերպել է առաջնեկի՝ Մաքսի մկրտության արարողությունը: Դերասանն օրվա մանրամասներն ու լուսանկարները վստահել է BRAVO.am-ին:
«Իրականում սպասում էինք՝ մեր երկրորդ բալիկը ծնվի, նոր կնքեինք երեխաներին, բայց քանի որ ընկերս՝ Հարութը, գալու էր Միացյալ Նահանգներից, առաջարկեց իր՝ այստեղ գտնվելու ընթացքում կնքել, իսկ այս ամսվա մեջ ամենահարմար օրը 17-ն էր»,-պատմել է Վարդանը եւ ավելացրել, որ Հարություն եւ Երանուհի Բոգարյանները դարձել են իրենց ընտանիքի կարեւոր մարդկանցից.«Թող Աստված պահապան լինի մեր բարեկամությանը»:
Մաքսի մկրտությանը
Վարդանը նշել է, որ մինչ մկրտությունը ինքն ու կինը, նաեւ տատիկ-պապիկները խոսել են Մաքսի հետ.«Ասել էինք, որ խելացի տղա է եւ այդ օրն իր կյանքի կարեւոր օրերից մեկն է. դառնալու է իսկական քրիստոնյա: Իսկ երբ հագուստը տեսավ, ասաց. «Հիմա ես թագավո՞ր եմ»:): Իրեն շատ խելոք պահեց եւ խելացի բալիկի նման հետեւում էր երկու քահանաների անցկացրած արարողակարգին»:
Վարդան Հովսեփյանի ընտանիքը
Օգոստոսի վերջին լույս աշխարհ կգա դերասանի երկրորդ որդին: Ասում է՝ դեռ չեն որոշել փոքրիկի անունը.«Մաքսը, դե, որոշել է անունն «ապերիկ» դնել:)»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վարդան Հովսեփյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: