×


Պենելոպե Կրուսի կարմիր լողազգեստով լուսանկարներն ու հուզիչ նամակը սկեսրոջը

Պենելոպե Կրուսը մի քանի շաբաթ է՝ հանգիստն է վայելում Իտալիայում: 47-ամյա օսկարակիր դերասանուհուն երեխաների հետ լուսանկարիչները նկատել են Ֆրեջենե քաղաքի լողափերից մեկում:

Նա զբոսնելիս է եղել 10-ամյա Լեոյի ու 7-ամյա Լունայի հետ: Կրուսը Versace-ի կարմիր լողազգեստով է եղել ու, ինչպես միշտ, հիանալի տեսք է ունեցել: Կերպարը նա ամբողջացրել է ջինսե կարճ կիսատաբատով ու արեւային սեւ ակնոցով:

Ընտանեկան հանգիստը, ցավոք, փչացրել է տխուր լուրը. նախորդ հանգստյան օրերին մահացել է Խավիեր Բարդեմի մայրիկը: Պիլարը 82 տարեկան է եղել ու երկար ժամանակ պայքարել է քաղցկեղի դեմ:

Պենելոպե Կրուսը


Կրուսը սկեսրոջն ուղղված հուզիչ նամակ է տեղադրել Ինստագրամի իր էջում.«Սիրելի Պիլար: Նայում եմ այս լուսանկարին ու հարց տալիս, թե ինչպես կարձագանքեինք, եթե այն ժամանակ որեւէ մեկն ասեր, թե ճակատագիրը մեզ կինոյից դուրս միացնելու հիանալի պլան ունի: Կամ գուցե մենք ինքներս այդ մասին արդեն զգում էինք: Միշտ այնքան բարի ես եղել իմ նկատմամբ: Ավելի լավ սկեսրոջ մասին երազել էլ չի կարող: Շնորհակալություն այն սիրո համար, որ տվել ես մեզ, քո երեխաներին, թոռներին, ամբողջ ընտանիքին ու ընկերներին: Անձամբ ինձ շատ բան ես տվել: Շնորհակալություն, որ միշտ այն մարդկանց կողքին ես եղել, ովքեր աջակցության կարիք ունեին: Շնորհակալություն, որ երբեք չես լռել անարդարություն տեսնելիս: Միշտ փորձել ես լավը դարձնել կարիք ունեցողների կյանքը՝ փոխարենը ոչինչ չպահանջելով: Մեր մասնագիտության մեջ շատ բան փոխվել է հենց քո ջանքերի շնորհիվ, երբեք չէիր հանձնվում: Հիացմունքի ես արժանի: Շնորհակալություն, որ այս տարիների ընթացքում կիսվել ես ինձ հետ քո իմաստնությամբ ու հումորով: Շատ եմ սիրում քեզ, միշտ կպահեմ քեզ իմ սրտում»:



Պիլար Բարդեմը իսպանացի հայտնի դերասանուհի է եղել ու ազգային «Գոյա» մրցանակակիր: Կրուսը նրա հետ նկարահանվել է 4 ֆիլմում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին