×


«Առանց քեզ ու մամայի ես ոչինչ եմ». Իննա Խոջամիրյանի շնորհավորանքը հայրիկին

Իննա Խոջամիրյանն Ինստագրամի իր էջում հայրիկի հետ լուսանկարներ է հրապարակել եւ շնորհավորել տարեդարձը: Դերասանուհին գրել է, որ միշտ հպարտանում է նրանով:

«Առողջ եղիր, առանց քեզ ու, իհարկե, մամայի ես ոչինչ եմ»,-խոստովանել է Իննան:





Դեռ 2018 թվականին դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել էր ընտանիքի մասին: Խոսելով հայրիկի՝ Վաղինակ Խոջամիրյանի մասին, նա ասել էր.«Ինչ ինձ հիշում եմ, բոլորը նրան Վրեժ են դիմում: Մասնագիտությամբ բժիշկ է, 30 տարի Հայաստան-Վրաստան սահմանին սահմանային հսկիչ կետի պետ աշխատելուց հետո մի օր որոշեց Մոսկվայում գործունեություն ծավալել։ Այժմ մի ոտքով այստեղ է, մի ոտքով` այնտեղ։)»:

Դերասանուհու ընտանիքի մյուս անդամների մասին կարդացեք այստեղ:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW