×


«Որոշեցինք իրական լինի». Գուրգեն Դաբաղյանի նոր տեսահոլովակի հերոսուհին կինն է

«Յար ջան»՝ այսպես է կոչվում Գուրգեն Դաբաղյանի նոր երգը, որի հիման վրա վերջերս տեսահոլովակ է նկարահանվել: Թե ինչպես է ստացվել, որ կինն է հոլովակի հերոսուհին, ինչպես են անցել նկարահանումները, երգիչը պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:


«Երգը գրվել է հատուկ ինձ համար. Մանե Հակոբյանը երաժշտության հեղինակն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը, գործիքավորել են Կարենը եւ Սեւակը, միքս-մասթերինգով զբաղվել է Մարտին Միրզոյանը, ձայնագրել եմ Արսեն Բարսամյանի ստուդիայում»,-նշել է նա:


Տեսահոլովակը նկարահանել են Գյումրիում.«Ռեժիսոր Վահե Հարությունյանն իսկապես շատ լավ վայր գտավ՝ գեղեցիկ, երգին համապատասխան, որտեղ հոլովակներ դեռեւս չեն նկարահանվել, հաճելի մթնոլորտում ենք աշխատել: Իհարկե, բարդություններ եւս կային. ամբողջ օրն անքուն, ոտքի վրա ենք անցկացրել, բայց կարեւորը՝ հաճելի աշխատանք է եւ լավ բանի համար»:

Իննա Դաբաղյանը


Տեսահոլովակում նկարահանվել է նաեւ երգչի կինը.«Հերսուհին Իննան է, հերոսը՝ ես: Ուզում էինք ամեն ինչ իսկական լինի, մեր սիրո պատմությունը լինի: Երգի բառերը սիրային են, սիրելիի գովքն է, սիրո պատմություն, այդ պատճառով էլ որոշեցինք ամեն բան իրական անել»:
Տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է հաջորդ շաբաթ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսնակարները տրամադրել է Գուրգեն Դաբաղյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին