×


Դայանա Դավթյանը 23-ամյակը նշել է «իրեն մտերիմ մի մարդու հետ»

Անակնկալներով, շնորհավորանքներով ու բազմաթիվ բարեմաղթանքներով է անցել Դայանա Դավթյանի երեկվա օրը: Սեպտեմբերի 7-ին մոդելը դարձել է 23 տարեկան: Նրան առաջինը շնորհավորել է հայրը:

«Ընկերուհիներիս հետ սրճարանում էի: Չգիտեի, որ անակնկալ են պատրաստել: Կեսգիշերից մի քանի րոպե առաջ հայրիկս զանգահարեց եւ շնորհավորեց, հետո մայրիկս, իսկ արդեն կեսգիշերին ընկերուհիներս տորթով շնորհավորեցին ինձ: Նման անակնկալներով լի տարեդարձեր շատ են եղել, սակայն ամենատպավորիչը 18-ամյակս էր: Հայրս Մոսկվայից ժամանել էր ու հայտնվել այնտեղ, որտեղ տարեդարձս էի նշում: Ուրախացել էի, անմոռանալի ապրումներ էին»,-BRAVO.am-ին պատմել է Դայանան:

Մոդելը հավելել է, որ այս անգամ տարեդարձը նշելու մտադրություն չի ունեցել: Հատուկ պատճառ չի եղել, պարզապես նախօրոք օրվան չի պատրաստվել: Այդուհանդերձ, տոնական երեկոն անցկացրել է ջերմ մթնոլորտում՝ «իրեն մտերիմ մի մարդու հետ», որին առայժմ չի ցանկանում բացահայտել:

Լուսանկարը՝ Հայկ Սարդարյանի Դայանա Դավթյանը


Երազանքներն ու նպատակները Դայանան կապում է ամուր ընտանիք կազմելու հետ: Առաջնայինը նրա համար անձնական երջանկությունն է, հետո արդեն մասնագիտական ոլորտում առաջընթացը:

Դայանա Դավթյանի 23-ամյակի տորթը


Խոսելով մոդելային աշխատանքից՝ «Միսս տիեզերք 2019»-ի մասնակիցն ասել է. «Երկար ժամանակ է՝ ասպարեզում չեմ երեւում: Համավարակի, հետո արդեն պատերազմի ու հետպատերազմական շրջանում պասիվ էի: Հիմա կամաց-կամաց ակտիվանում է մոդելային կյանքը: Այն ինձ համար սիրելի զբաղմունք է. կմասնակցեմ լուսանկարահանումների, նորաձեւության ցուցադրությունների եւ այլն»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Դայանա Դավթյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին