×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը սեպտեմբերին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում սեպտեմբեր ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի սեպտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Նազենի Հովհաննիսյան ՝ 111 հիշատակում

• Սիրուշո ՝ 41 հիշատակում

• Արամե ՝ 36 հիշատակում


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Սեպտեմբերին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատար է Նազենի Հովհաննիսյանը: Ամսվա սկզբին դերասանուհին մեկնել էր ծովափնյա հանգստի, որտեղից հրապարակել է լուսանկարներ, պատասխանել հետեւորդների հարցերին:



«Հոգիս բուժվեց մի քիչ... Ձեր սերն ու ծովը՝ լավագույն սպեղանին», - գրել է Նազենին: Նա անդրադարձ է կատարել նաեւ վատ մեկնաբանություններ գրող մարդկանց՝ նշելով՝ «Ամեն ոք իր գրածի դեմքն ունի»:

Դերասանուհին նկարահանվել է «Երջանկության մեխանիկա» համանուն ֆիլմում եւ իր ինստագրամյան էջում հոլովակ է հրապարակել նկարահանումների բարդ շրջանի մասին:



Սեպտեմբերի 29-ին հայկական երգարվեստը կորցրեց իր ամենավառ անհատականություններից մեկին: Կյանքից անժամանակ հեռացավ ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր, սիրված երգիչ Հայկոն: Սոցցանցերը ողողված էին նրան նվիրված գրառումներով: Մեր վարկանիշային ցուցակում տեղ գտած հայտնիները եւս խոսել են նրա մասին: «Աղքատացանք… ընկեր ջան, ախպեր ջան, ինչի՞ էիր էդքան շտապում…»,-գրել է Նազենի Հովհաննիսյանը:



Վարկանիշային ցուցակի երկրորդ հորիզոնականում է Սիրուշոն: Երգչուհու հայրը՝ Հրաչյա Հարությունյանը, թոռնիկի՝ Միքայելի հետ երկու լուսանկար էր հրապարակել, որին հումորային մեկնաբանություն էր գրել Սիրուշոն.«Երկրորդում ինքն ա պապիկը»:




Սիրուշոն եւս Հայկոյի հետ լուսանկար է հրապարակել եւ գրառում կատարել. «Եղբայր կորցրի… Տաղանդ կորցրինք»:


View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)



Երրորդ հորիզոնականում է Արամեն: Երգիչը ՀՀ անկախության տոնի առթիվ գրել էր. «Գիտեմ՝ տխուր ես, գիտեմ՝ մտահոգ ես. մենք բոլորս ենք քեզ նման, խնդրում եմ ուժ տուր ժողովրդիդ՝ դարձնելու քեզ հզոր, կայուն ու զարգացած Հայաստան»:


View this post on Instagram

A post shared by Arame (@arame_singer)



Հայկոյի անժամանակ մահվանն անդրադարձել էր նաեւ Արամեն.«Դու ամեն ինչ արեցիր, որպեսզի սկսեմ աշխատել ամենապրոֆեսիոնալ մարդկանց հետ: Եվ ես դա երբեք չեմ մոռանա: Աննկարագրելի ցավ, Հայկո ախպեր, Աստված հոգիդ լուսավորի»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW