×


«Չկարողացա գաղտնի պահել». Տիրուկ Հակոբյանը՝ հղիության սկզբում քովիդով վարակվելու եւ թաքցրած թղթիկի մասին

Տիրուկ Հակոբյանը գեղեցիկ կարգավիճակում է: Դերասանուհին եւ ամուսինը՝ Հայկ Առաքելյանը, սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Տիրուկի հետ խոսել ենք նոր կարգավիճակի մասին եւ պարզել, որ փորձություն է հաղթահարել:

«Երբ իմացա՝ բալիկի եմ սպասում, անմիջապես չհայտնեցի ամուսնուս՝ որոշելով օրեր անց անակնկալ անել նրան տարեդարձի առթիվ: Բայց Հայկը հիվանդացավ, իրեն թվում էր՝ մրսել է, իսկ ես պնդեցի, որ թեստ հանձնի: Պատասխանը դրական եկավ, եւ ես չկարողացա այլեւս գաղտնի պահել լուրը: Հետո պարզվեց, որ ես էլ եմ վարակվել»,- պատմել է Տիրուկը եւ նշել, որ ինքն ավելի թեթեւ է տարել քովիդը, քան՝ ամուսինը:

Դերասանուհին Կամերային թատրոնի «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման դերասանական կազմում է ընդգրկված եղել, բայց միայն պրեմիերային է կարողացել խաղալ.«Հիմա էլ չեմ կարող, քանի որ ներկայացման ժամանակ ակտիվ շարժումներ ունեի»:


Բալիկի սեռը մեկ ամիս առաջ բժիշկը գրել է թղթի վրա եւ փոխանցել Տիրուկին. «Ո՛չ ես եմ նայել, ո՛չ էլ որեւէ մեկին թույլ եմ տվել՝ նայի: Տանը թաքցրել եմ, որ ոչ ոք չգտնի: Առաջ Աստված, ուզում եմ ֆոտոշարք անել»:

Ասում է՝ հոգատար ամուսին ունի, բայց հիմա նա առավել ուշադիր է դարձել. «Ամեն հարցում կողքիս է եւ ինձնից շատ է անհանգստանում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Տիրուկ Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին