×


Qatar Airways-ն իր 25-ամյակի առթիվ առաջարկում է մինչեւ 25% զեղչ ավիատոմսերի համար

Քաթար ավիաընկերությունը տոնում է իր 25-ամյակը՝ մեկնարկելով համաշխարհային վաճառքի արշավն իր ուղեւորների համար, առաջարկելով մինչեւ 25% զեղչ ավիատոմսերի համար։ Այս արշավն իրականացվում է ի հավելումն յոթնօրյա արշավի ընթացքում գործող զեղչերի, որոնցից են նստատեղի ընտրության հնարավորությունը, հավելյալ բեռի թույլտվությունը, հյուրանոցային ամրագրումները եւ մեքենայի վարձույթը։ Արշավը մեկնարկել է հունվարի 4-ից։

Այն ուղեւորները, որոնք կմիանան մրացնակակիր ավիաընկերության Privilege Club հավատարիմ հաճախորդների ծրագրին՝ օգտագործելով FLYQR22 պրոմո կոդը, անմիջապես կստանան հավելյալ 2500 բոնուս Qmile-եր՝ Քաթար ավիաընկերության 25-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ճամփորդողները կարող են օգտվել Քաթար ավիաընկերության ծառայություններից եւ օգտագործել երաշխավորված ճկունությամբ ստեղծված հատուկ առաջարկները, որոնք հասանելի են բիզնես եւ էկոնոմ դասերից օգտվողների համար՝ տրամադրելով մինչեւ 25 տոկոս զեղչ մինչեւ 140 ուղղությունների համար, ներառյալ Ասիա, Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ ԱՄՆ։

Համաշխարհային վաճառքի արշավը հասանելի է Քաթար ավիաընկերության մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 31-ն իրականացվող բոլոր թռիչքների համար։ Այս առաջարկից օգտվելու համար բոլոր ուղեւորները պետք է ամրագրեն իրենց տոմսերը qatarairways.com/25Years կայքում, այցելեն Քաթար ավիաընկերության ցանկացած վաճառքի գրասենյակ կամ իրենց նախընտրած զբոսաշրջային գործակալություն։

Տոնելով իր 25-ամյակը՝ Քաթար ավիաընկերությունը նշում է իր ձեռքբերումները՝ առաջարկելով իր ուղեւորներին հրաշալի զեղչեր՝ հաջորդ ճամփորդության համար։ Մրցանակակիր ավիաընկերությունը 1997 թվականին հիմնել է Էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թհանը, որն ուրվագծեց Քաթար ավիաընկերությունը սպասարկման եւ գերազանցության ամենաբարձր չափանիշներով առաջատար միջազգային ավիափոխադրողի վերածելու տեսլականը։ Այդ ժամանակվանից ավիաընկերությունը սկսեց ձեռք բերել մրցանակներ եւ գովասանագրեր, ինչպես նաեւ՝ վերջերս Skytrax միջազգային օդային տրանսպորտի գնահատման կազմակերպության կողմից հայտարարվեց Տարվա լավագույն ավիաընկերություն, արդեն վեցերորդ անգամ։

Privilege Club-ը FIFA 2022TM աշխարհի գավաթի պաշտոնական ծրագրի շրջանակում վերջերս նախաձեռնել է ընդլայնել իր անդամների հավատարմությանը կարգավիճակը: Սա հնարավորություն կտա Silver, Gold եւ Platinum բոլոր անդամներին հավատարմության կարգավիճակը երկարաձգել 2021 թվականի դեկտեմբերից մինչեւ 2022 դեկտեմբեր ամիսը։

Privilege Club-ը վերջին տարիներին նաեւ մեկնարկել է մի շարք համագործակցություններ՝ տրամադրելով իր անդամներին Qmiles ձեռք բերելու ավելի շատ հնարավորություններ, որոնցից է JetBlue-ի հետ վերջերս իրականացած փոխադարձ հավատարմության գործընկերության մեկնարկը։ Privilege Club-ի անդամները կարող են ձեռք բերել Qmile-եր, երբ օգտվում են Քաթար ավիաընկերության, oneworld® ավիաընկերության եւ այլ ավիաընկերությունների գործընկերների, ինչպես նաեւ ֆինանսական եւ այլ մի շարք գործընկերների ծառայություններից։ Qmile-երը կարող են փոխանակվել մի շարք մրցանակներով, ներառյալ մրցանակային թռիչքներ, սրահի դասի բարձրացում, հավելյալ ուղեբեռի հնարավորություն եւ այլն։

Քաթարի ազգային փոխադրողը շարունակում է ընդարձակել իր ցանցը, որն այժմ իրականացնում է ավելի քան 140 ուղղություններով թռիչքներ։ Հիմնական հանգույցներին ավելի շատ ուղղություններ ավելացնելով՝ Քաթար ավիաընկերությունն առաջարկում է անգերազանցելի կապ իր ուղեւորների հետ, ինչը հեշտացնում է անհրաժեշտության դեպքում ճանապարհորդության ամսաթվերը կամ ուղղությունները փոխելը։

Ավելի վաղ, այս ամիս Քաթար ավիաընկերությունը ձեռք է բերել «World Class ավիաընկերություն» եւ «2022 Five Star Global Airline» տիտղոսները APEX/IFSA մրցանակաբաշխությանը, ի հավելումն պահպանելով երկու հավելյալ մրցանակները, ներառյալ «APEX Passenger Choice Awards®», լավագույն սնունդ եւ խմիչք, ինչպես նաեւ նստատեղերի լավագույն հարմարավետություն անվանակարգերում։ Համաճարակի ընթացքում ավիաընկերությունը մեծ ճանաչում է ստացել նորարարության վրա իր շարունակական շեշտադրման եւ ոլորտում ուղեւորների համար ամենապրեմիում փորձը ստեղծելու անզուգական հանձնառության համար:

Բազմաթիվ պարգեւներ ստացած Քաթար ավիաընկերությունը հայտարարվել է տարվա լավագույն ավիաընկերությունը Skytrax օդային տրանսպորտի գնահատման միջազգային կազմակերպության կողմից, ինչպես նաեւ ձեռք է բերել 5 հավելյալ մրցանակ՝  «World’s Best Business Class», «World’s Best Business Class Airline Lounge», «World’s Best Business Class Airline Seat», «World’s Best Business Class Onboard Catering» and «Best Airline in the Middle East». ավիաընկերությունը շարունակում է պահել իր առաջատար դիրքը ոլորտում՝ հաղթելով հիմնական մրցանակն աննախադեպ՝ 6-րդ անգամ (2011, 2012, 2015, 2017, 2019 եւ 2021): Ավիաընկերության կենտրոնը՝ Համադ միջազգային օդանավակայանը, վերջերս եւս ճանաչվել է որպես 2021 թվականի լավագույն օդանավակայան՝ Skytrax World Airport Awards 2021-ում զբաղեցնելով առաջին պատվավոր հորիզոնականը։

Բացի այդ, Քաթար ավիաընկերությունը դարձել է առաջին համաշխարհային օդային փոխադրողը, ով Skytrax-ի կողմից ստացել է պատվավոր 5 աստղանի վարկանիշ՝ covid-19-ի պայմաններում ավիաընկերությունների անվտանգության պահպանման համար։ Սա հաջորդում է Համադ միջազգային օդանավակայանի հաջողությանը՝ լինելով առաջին օդանավակայանը Մերձավոր Արեւելքում եւ Ասիայում, որը արժանացել է Skytrax-ի կողմից covid-19-ի պայմաններում ավիաընկերությունների անվտանգության պահպանման 5 աստղանի վարկանիշին։ Այս մրցանակները վստահություն են ներշնչում ուղեւորներին ամբողջ աշխարհում՝ ապացուցելով, որ ավիաընկերության առողջության եւ անվտանգության միջոցառումներն անցնում են պրոֆեսիոնալ, անկախ զննման եւ գնահատման ամենաբարձր չափանիշների միջով: Քաթար ավիաընկերության ինքնաթիռներում եւ Համադ Միջազգային օդանավակայանում կատարվող առողջության պահպանման միջոցառումների ամբողջական տվյալներին ծանոթանալու համար կարող եք այցելել qatarairways.com/25Years հղումով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին