×


Լուսանկարը՝ դերասանի ֆեյսբուքյան էջից

Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը դեկտեմբերին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում դեկտեմբեր ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի դեկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Հրանտ Թոխատյան՝ 106 հիշատակում

• Սոնա Ռուբենյան՝ 89 հիշատակում

• Սիրուշո՝ 76 հիշատակում


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Դեկտեմբերին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատար է եղել Հրանտ Թոխատյանը։ ՀՀ ժողովրդական արտիստը մեկն էր այն անձանցից, ովքեր պատրաստակամություն էին հայտնել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր:

Դեկտեմբերի 25-ին «Զանգակ» գրատանը դերասանը մասնակցեց «Սիթի օֆ Սմայլ» (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի եւ «Զանգակ» գրատան «Նվիրենք երեխաներին տոն. հեքիաթի ժամ» նախաձեռնությանը եւ հեքիաթներ կարդաց փոքրիկների համար:


Դեկտեմբերին հիշատակումների թվով երկրորդ հորիզոնականում է Սոնա Ռուբենյանը: Թեեւ երգչուհու հարսանիքը նոյեմբերին էր, հարսանիքի մասին քննարկումները շարունակվել են նաեւ դեկտեմբերին: Քննադատությունների թիրախում էր Սոնայի հարսանեկան զգեստը, եւ թեմային անդրադարձավ նաեւ զգեստի հեղինակը: «Բնականաբար, նորաձեւության եւ գեղեցիկի պատկերացումները բոլորիս դեպքում կարող են տարբերվել, բայց ամեն կարծիք եւ անհամաձայնություն պետք է մնա առնվազն կոռեկտության սահմաններում»,-նշել էր նա:

Մինչ հանրությունը քննարկում էր Սոնայի հարսանիքի դրվագները, երգչուհին իր մեղրամիսն էր վայելում Փարիզում եւ կիսվում գեղեցիկ լուսանկարներով: Դեկտեմբերի 14-ին երգչուհու տարեդարձն էր, որը նշել է Հունաստանում:


Դեկտեմբերը բուռն է եղել Սոնայի համար նաեւ ստեղծագործական առումով: Նա ներկայացրել է երկու նոր տեսահոլովակ, որոնցից մեկը նկարահանվել է Ավետ Բարսեղյանի հեղինակած «Եկար» երգի հիման վրա, իսկ մյուսը՝ 44-օրյա պատերազմում զոհված Շանթ Նավոյանի հիշատակին նվիրված «Կարոտի նռնենի» երգի հիման վրա:

Կարճատեւ դադարից հետո մեր վարկանիշային եռյակ է վերադարձել Սիրուշոն: Երգչուհին ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր ժամանակավոր պասիվությանը.«Պատերազմների ու հարազատ մարդկանց կորուստների չավարտվող շղթայում դժվար է դարձել պատուհան գտնել հրապարակումներ անելու համար: Նույն պատճառով արդեն մեկ տարուց ավելի է՝ հրաժարվել եմ բոլոր համերգային միջոցառումներից»:

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)


Երգչուհին նաեւ տեսանյութեր է հրապարակել, որոնցից մեկում որդիները նամակ են գրում Ձմեռ պապուն:

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին