Փետրվարի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի համերգը:
Ռեմի Փանոսյան ջազ տրիոն հիմնադրվել է 2009 թվականին՝ Ֆրանսիայում, եւ հասցրել է 500-ից ավելի համերգներով հանդես գալ շուրջ 40 երկրում։ Խմբին աննախադեպ հաջողություն բերեց, հատկապես, տրիոյի 10-ամյակին նվիրված հոբելյանական 5-րդ ալբոմը («In Odd We Trust»)։ Այն ներառված է նշանավոր մի շարք ռադիոալիքների ալբոմների ցանկում եւ երկար ժամանակ առաջնորդում էր Deezer, Spotify եւ այլ հարթակների երաժշտացանկերը։
Տրիոյի կազմում են Ռեմի Փանոսյանը(դաշնամուր), Մաքսիմ Դելպորտը (կոնտրաբաս), Ֆրեդ Պետիպրեն(հարվածային գործիքներ):
Համերգը նախաձեռնել է Ջազի հայկական ասոցիացիան՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ:


×
1,795






