×


Ծնվել է Հմայակ Հակոբյանի որդին

Դերասան Հմայակ Հակոբյանի ընտանիքը համալրվել է. քույրերին միացել է եղբայրը: Ինչպես BRAVO.am-ին է հայտնի դարձել, փոքրիկը լույս աշխարհ է եկել մարտի 12-ին:

Ծնողների որոշմամբ՝ տղան Ալիկ անունն է ստացել. Հմայակի հայրիկի անունն է:

«Երկրորդ երեխայիս լույս աշխարհ գալուց 9 տարի անց նորից հայր եմ դառնում: Մեծ աղջիկս ծնվել է 2007 թվականին, իսկ փոքրը՝ 2013-ին»,- մեզ հետ նախորդ զրույցում նշել էր Հմայակը:

BRAVO.am-ը նորածին Ալիկին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW