×


«Գրեմմի-2022»-ի հաղթողներն ու աստղային հյուրերը

Այս գիշեր Լաս Վեգասում տեղի է ունեցել «Գրեմմի» երաժշտական 64-րդ մրցանակաբաշխությունը, որի հաղորդավարն էր կատակերգու Թրեւոր Նոան: Ի տարբերություն «Օսկար»-ի, այն առանց լուրջ միջադեպերի է անցել:

Առաջին անգամ կորոնավիրուսի բռնկումից հետո «Գրեմմի»-ին կազմակերպվել է ամբողջական ձեւաչափով: «Լավագույն նոր կատարող» անվանակարգում հաղթանակը շնորհվել է ամերիկուհի Օլիվիա Ռոդրիգոյին: Նրա «Drivers License» երգը, որը կատարել է մրցանակաբաշխության սկզբում, ճանաչվել է նաեւ լավագույն փոփ երգ:


Լեդի Գագայի ու Թոնի Բենեթի «Love for Sale»-ը լավագույն փոփ ալբոմն է: Լավագույն ռոք կատարումը «Foo Fighters» խմբի «Making A Fire» թրեքն է, լավագույն ռոք ստեղծագործությունը՝ նույն խմբի «Waiting On A War»-ը, իսկ նույն ժանրի լավագույն ալբոմը նրանց «Medicine At Midnight»-ն է:


Dream Theater խումբը մրցանակ է ստացել «The Alien» երգի համար (լավագույն մետալ կատարում), H.E.R.-ը՝ «Fight For You» աշխատանքի համար (լավագույն ավանդական R&B), Lucky Daye-ը՝ «Table For Two» ալբոմի համար (լավագույն R&B ալբոմ):





Ռեփ-դուետ Silk Sonic-ը (Բրունո Մարս եւ Անդերսոն Պաակ) հաղթել է «Տարվա երգ» անվանակարգում՝ «Leave The Door Open»-ի համար: Այդ երգը նաեւ «Տարվա ձայնագրությունն» է: «Kiss Me More» երգի համար մրցանակ են ստացել Doja Cat-ը եւ SZA-ն (լավագույն զուգերգ): Ջոն Բատիստը ստացել է «Տարվա ալբոմ» մրցանակը:


Լավագույն ռեփ ալբոմը Tyler The Creator-ի «Call Me If You Get»-ն է, իսկ լավագույն ռեփ կատարողը` Քենդրիկ Լամարը («Family Ties»):


Շատ կատարողներ հրաժարվել էին մասնակցել մրցանակաբաշխությանը՝ պատճառաբանելով, որ հավակնորդների ընտրությունն անարդար է եղել:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW