×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը մարտին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մարտ ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի մարտ ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝


• Սիրուշո՝ 99 հիշատակում

• Լուսինե Թովմասյան՝ 33 հիշատակում

• Իվետա Մուկուչյան՝ 31 հիշատակում


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատար է շարունակում մնալ Սիրուշոն: Դեռ փետրվարին երգչուհին խոստացել էր բացահայտել շատ մեծ անակնկալ: Եվ ահա, մարտի սկզբին նա գեղեցիկ տեսանյութի միջոցով տեղեկացրեց, որ պատրաստվում է կրկին մայրանալ:




Հաջորդ օրը Սիրուշոն անդրադարձավ շնորհավորանքներին ու ջերմ խոսքերին. «Այնպիսի զգացողություն էր, կարծես ընտանիքիս հետ լուրը կիսած լինեի, այնքան ջերմություն ու սեր էիք ուղարկել ինձ, այնպիսի հարազատությամբ էիք ընդունել լուրը»:

Երգչուհին նախ ընտանեկան տեսանյութի միջոցով ակնարկեց երրորդ երեխայի սեռը, ապա ազգային տարազով տիկնիկների միջոցով հայտնեց, որ Ռոբերտին եւ Միքայելին միանալու է քույրիկը:
 

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)


«Ինձ համար այս ելույթը երկար կհիշվի. երեք սերունդ բեմում»՝ այսպես է մեկնաբանել Սիրուշոն իր եւ Սյուզան Մարգարյանի ելույթը «Երգ Երգոց» նախագծում՝ նվիրված ՀՀ Ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հիշատակին:



Մարտին հիշատակումների թվով երկրորդ հորիզոնականում Լուսինե Թովմասյանն է: Նա եւս ակտիվ է եղել սոցցանցերում, բազմաթիվ հրապարակումներ է արել, որոնք  տարածվել են լրատվամիջոցներում:


Լուսինեի հրապարակումներում գերակշռում են ընտանեկան լուսանկարները, որոնք ուղեկցվում են գեղեցիկ մեկնաբանություններով՝ «Մեզ մնում է ամուր գրկել հարազատ մարդկանց եւ անվերջ կրկնել՝ որքան ենք նրանց սիրում», «Ժպտացեք հաճախ եւ ժպիտ պարգեւեք ձեր երեխաներին»:

Եռյակը եզրափակում է Իվետա Մուկուչյանը: Մարտին երգչուհին Փարիզում էր, որտեղից բավական համարձակ լուսանկարներ հրապարակեց՝ ցույց տալով, թե ինչպիսին են իր փարիզյան առավոտները:): Հրապարակումը 20 հազարից ավելի հավանում է ստացել:



Մարտին երգչուհին այցելել է նաեւ Դուբայ.«Արաբական Միացյալ Էմիրություններում հարգել են ինձ որպես Հայաստանից եկած միջազգային արտիստի եւ «Երեկոյի աստղ» մրցանակն են հանձնել»,- գրել է երգչուհին։



BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW